ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է խարանել՝ հանուն արդարության. Times of Israel

History on the Net

Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է խարանել` հանուն արդարության: Այս մասին ինչպես հաղորդում է Սպուտնիկ Արենիան՝ գրում է Times of Israel-ը` մեկնաբանելով «Ֆրանս–պրեսի» հայտարարությունը։

Ֆրանսական դատարանն ավարտել է Nouvelles d"Armenie  գլխավոր խմբագիր Ժան Մարկ Թորանյանի դեմ դատավարությունը։

Հայկական նորությունների ֆրանսիական այդ կայքում Թորանյանը բազմիցս քննադատության է ենթարկել այն մարդկանց, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Նրանց շարքում է ֆրանսիացի հետազոտող Մաքսիմ Գոենը, ում ֆինանսավորում է Թուրքիայի վերլուծաբանական կենտրոններից մեկը, նշում է իսրայելական թերթը։

Իր հոդվածներում Թորանյանը Գոենին «ֆրանսական ֆաշիզմի   վստահելի գործիք» է անվանել այն բանից հետո, երբ Գոենը սկսել է պնդել, որ «հայերի հարկադիր տեղահանման ժամանակ նրանց լավ են կերակրել»։ Դրա համար նա Գոենին համեմատել է Ռոբերտ Ֆորիսոնի հետ, որը ժխտում էր Հոլոքոստը։

Գոեն վիրավորվել է այդպիսի համեմատությունից և այդպիսի վիրավորանքի համար նա բարոյական վնասի փոխհատուցում էր պահանջում։

Չնայած Թորանյանի հոդվածները զրպարտանքի տարրեր պարունակել են, սակայն դատարանը որոշել է, որ դրանք վիրավորելու ակնհայտ նպատակ չեն ունեցել։

Թորանյանի փաստաբան Անրի Լեկրերի խոսքով՝ որոշումը կարելի է բավարար համարել: Դատարանը ցեղասպանությունը ժխտողներին հանցագործ չի համարում, սակայն դեմ չէ, երբ նրանց ստախոս են անվանում։  Փաստաբանն ընդգծել է  նաև, որ հիմա դրա համար նախադեպ է ստեղծվել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: