Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք՝ այնտեղ տեղափոխելով ԱՄՆ դեսպանատունը: Նման որոշումը, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ արաբա-իսրայելական խաղաղ կարգավորման և Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա ընդհանրապես:
Չնայած վերջին տարիներին պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման բանակցությունները բավականին պասիվ վիճակում են, սակայն Վաշինգտոնի այս քայլը լուրջ հարված կարող է հասցնել կարգավորման գործընթացին: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ուրբաթ օրն ինթիֆադա սկսելու կոչ է արել պաղեստինցիներին, սակայն արդեն այսօր Արևմտյան ափում բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցիների միջև: Դեռևս դժվար է ասել, արդյոք կվերաճե՞ն այդ բախումները ինթիֆադայի, թե՞ ոչ, սակայն ակնհայտորեն դրանք առաջիկա օրերին էլ ավելի են ակտիվանալու՝ նպաստելով տարածաշրջանում անկայունության աճին: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելը կարող է նման քայլ անելու կանաչ լույս հանդիսանալ մի շարք երկրների համար, ինչը կարող է հետագայում էականորեն բարդացնել բանակցային գործընթացը:
Սակայն, Թրամփի այս որոշումը կմեծացնի անկայունությունը ոչ միայն արաբա-իսրայելական կարգավորման հարցում և Մերձավոր Արևելքում, այլ նաև սպառնալիքներ կստեղծի ԱՄՆ անվտանգության տեսանկյունից:
Այսպես, Թրամփի որոշումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում և արևմտյան երկրներում ահաբեկչական գործողությունների ակտիվացման: Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես օրինակ «Իսլամական պետությունը», կարող է բավականին արդյունավետ օգտագործել Երուսաղեմի համար վրեժ լուծելու գաղափարը՝ դրսում նոր անդամներ հավաքագրելու և նրանց ահաբեկչական գործողությունների դրդելու համար:
Նախընտրական խոստման կատարումը կարող է վնասներ հասցնել նաև ամերիկյան տնտեսությանը: Այսպես, եթե այնուամենայնիվ արաբա-մուսուլմանական աշխարհին հաջողվի մի կողմ դնելով առկա տարաձայնությունները համաձայնության գալ զուտ հայտարարություններից անցնելու գործնական քայլերի, ինչպես օրինակ ամերիկյան տնտեսությունում բազմամիլիարդանոց ներդրումների հետկանչը, ամերիկյան արտադրանքի բոյկոտը և այլն, ամերիկյան տնտեսությունը հսկայական վնասներ կարող է կրել: Նշենք, որ արաբական երկրներն արդեն նման փորձ ունեն, երբ 1973 թվականին նավթային էմբարգո հայտարարեցին Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ Իսրայելի աջակցած երկրներին՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ին:
Հատկանշական է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը որոշակի հակադրություն է ստեղծում նաև պաշտոնական Վաշինգտոնի և ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցների դիրքորոշումներում: Թրամփի որոշումն արդեն քննադատության է արժանացել ԱՄՆ դաշնակից իսլամական և եվրոպական երկրների առաջնորդների կողմից:
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»:
- «Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 232 մարդ, Իսրայելում՝ 12:
- Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն կարելի է ասել ամենամեծն...
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ