ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

osce.org

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը։

ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունում Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց միասնական դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան Եզրափակիչ ակտի՝ մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, հավելելով, թե հակամարտության խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցնելու համար։

«Ողջունում ենք հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձ մակարդակի երկխոսության վերսկումը, ինչպես նաև արտգործնախարարների միջև դեկտեմբերի 6-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Գոհունակություն ենք հայտնում բանակցությունների ակտիվության կապակցությամբ և կողմերին կոչ անում ջանքեր ներդնել քաղաքական կարգավորմանն առնչվող էական հարցերի շուրջ փոխզիջման հասնելու ուղղությամբ։ Հակամարտության լուծման հետաձգումը էլ ավելի կբարդացնի իրադրությունը և կասկածի տակ կառնի կողմերի`հարատև համաձայնության հասնելու հանձնառությունը», - նշված է հայտարարության տեքստում;

Հայտարարության հեղինակներն այնուհետև կոչ են անում Բաքվին և Երևանին ընդունել վստահության ամրապնդման միջոցները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումն ու իրականացնել 2016  թ-ին  Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած այլ համաձայնությունները։

Հիշատակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկած և կողմերի հավանության արժանացած անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո, ինչպես նարև խրասուսել մարդկային շփումները ադրբեջանցիների և հայերի միջև զերծ մնալով նմանօրինակ մարդասիրական նախաձեռնությունները քաղաքականացնելուց։

«Մեր երկրները պատրաստակամ են սերտորեն աշխատել կողմերի հետ հանուն հարատև ու խաղաղ կարգավորման։ Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել միջնորդական գործունեությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների շուրջ փոխզիջման հասնելու հարցում, այնուհանդերձ ընդգծում ենք,  որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի և հայ առաջնորդները», - ասված է հայտարարության մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 28.97 կմ/ժ
18 C°
 
15°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: