ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017 թ.-ին Հայաստանում ամենավաճառված գրքերի տասնյակը

Գիրքն ամենալավ նվերներից մեկն է, և Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթն են` միմյանց գիրք նվիրելու համար: Ձեր նվերը կարող է հաճելի ժամանց ապահովել ամանորյա արձակուրդի ընթացքում և գեղեցիկ սկիզբ ծառայել ողջ տարվա համար:

«Արմեդիա» ՏՎԳ խնդրանքով «Բուկինիստ» ընկերությունը, որն ունի մեր քաղաքում գրախանութների ամենամեծ ցանցը, ներկայացրել է 2017թ.-ին ամենավաճառված գրքերի տասնյակը: Ինչպես ցույց են տալիս գրախանութների ցանցի տրամադրած տվյալները, երևանյան բեսթսելլերների տասնյակն առավելապես բաղկացած է մանկական գրքերից, ինչն, անշուշտ, վկայում է այն մասին, որ մեր համաքաղաքացիները մեծ ուշադրություն են դարձնում երեխաներին գրքերի աշխարհի հետ ծանոթացնելուն:

Իսկ թե էլ ինչ գրքեր են հայտնվել բեսթսելլերների ցանկում, կարող եք ծանոթանալ ստորև.

1-ին տեղ՝ «Գիտելիքների հանրագիտարան»: «Բուկինիստ» հրատարակչության կողմից հայերեն թարգմանված և լրամշակված պատկերազարդ այս գիրքը կգերի Ձեր մանուկներին ու կտեղափոխի անսահման գիտելիքների ու նոր բացահայտումների աշխարհ:

 

2-րդ տեղ՝ «100 բիզնես գաղտնիքներ», Վ.Դիլբարյան: Այս գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել Հայաստանում: Գրքում ներկայացված են Հայաստանում բիզնես վարելու պրակտիկ խորհուրդներ, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր և այլն:

3-րդ տեղ՝ «100 փաստ. Տիեզերք»: Տիեզերքի մասին հայերեն այս փոքրիկ պատկերազարդ հանրագիտարանը լավագույն նվերն է ձեր երեխաներին՝ դեպի տիեզերք նրանց մտքերն ուղղելու ու հետաքրքրությունը գրգռելու համար:

4-րդ տեղ՝ «Փոքրիկ Իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի: Այս գիրքն իսկական լեգենդ է բազմաթիվ սերունդների համար և լավագույն նվեր՝ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար: «Էդիթ Պրինտ»-ի կողմից հրատարակված հայերեն տարեբարկն այս տարի շատ մեծ հաջողություն է ունեցել՝ նվաճելով նորանոր սրտեր:

5-րդ տեղ՝ «Ջամբոյի ջունգլիի գույները»: Ամենափոքրիկների համար այս կրեատիվ ու խաղային գիրքն անպայման կգրավի փոքրիկների ուշադրությունն ու փոքրուց նրանց մոտ սեր կսերմանի դեպի գիրքն ու գիտելիքը:

6-րդ տեղ՝ «Մինչ քեզ հանդիպելը» (До встречи с тобой), Ջ. Մոյես: Այս յուրահատուկ  սիրո պատմությունը ոչ միայն բեսթսեյլեր է դարձել շատ երկրներում, այլև հիմք է ծառայել “Me Before You” ֆիլմի նկարահանման համար, որը մեծ եկրան բարձրացավ 2016թ.-ին:

7-րդ տեղ՝ «Չգտնված երիցուկներ», Է. Հարությունյան: Տարածված կարծրատիպ կա, որ հայկական ժամանակակից գեղարվեստական գրականությունն այսօր չի զարգանում: Բայց ամուսնալուծված տղամարդու ու ամուսնալուծված կնոջ սիրո այս պատմությունը կոտրում է կարծրատիպերն՝ իր տեղը գրավելով ամենապահանջված գրքերի ցանկում:

8-րդ տեղ՝ «Չոր մարքեթինգ», Վ. Միրաքյան: Եվ կրկին գիրք բիզնեսի և մարկեթինգի մասին: Հայաստանում ամենահայտի երիտասարդ բիզնեսմեններից մեկը կիսվել է իր փորձով ու ապրանքը պահանջված դարձնելու կանոններով: Այս գրքում ներկայացված են հայկական միջավայրում փորձված և աշխատող բիզնեսի զարգացման 40 գործիքներ։

9-րդ տեղ՝ «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» (Монах, который продал свой Феррари), Ռ. Շարմա: Սա թերևս լավագույն գիրքն է տարվա սկզբին կարդալու և սեփական կյանքն ու մտածողությունը փոփոխության ենթարկելու, ավելի հաջողակ դառնալու համար: Մոտիվացիոն բազմաթիվ գրքերի հեղինակ Ռոբին Շարման կօգնի ձեզ Ձեր առօրյայում աննշան փոփոխություն կատարելով, փոխել շրջակա աշխարհի ընկալումն ու հասնել Ձեր նպատակներին:

10-րդ տեղ՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», Ջ. Ռոուլինգ: Այսուհետ Հարրի Փոթերի սիրահարները կարող են վայելել իրենց հերոսների ընկերակցությունն ու ընկղմվել նրանց կախարդական աշխարհ՝ արդեն նաև հայերեն լեզվով գիրքը կարդալիս: «Զանգակ» հրատարակչությունը ներկայացրել է շարքի հերթական գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:

Ինչպես տեսաք, ամենատարածված գրքերը բազմազան են, բայց խիստ հետաքրքրաշարժ: Ուստի նվեր ընտրելիս չմոռանաք այցելել նաև մոտակա գրախանութ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: