ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի շուրջ ճգնաժամը վերաճում է ինթիֆադայի

talkradio.co.uk

Իսրայելն անվտանգության նկատառումներով դեկտեմբերի 14-ին անորոշ ժամանակով փակել է պաղեստինյան Գազայի հատվածի հետ սահմանը, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո գրեթե ամեն օր Երուսաղեմում, Գազայի հատվածում և Արևմտյան ափում տեղի են ունենում պաղեստինցիների բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերածվում են իսրայելական բանակի հետ բախումների: Գազայի հատվածից ՀԱՄԱՍ շարժումը պարբերաբար հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելը հարվածում է շարժման զինյալների դիրքերին: Այս բախումների արդյունքում արդեն կա երկու զոհ և հարյուրավոր վիրավորներ:

Դեկտեմբերի 12-ին ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է երրորդ ինթիֆադայի սկզբի մասին: «Մենք հայտարարել ենք երրորդ ինթիֆադայի սկզբի մասին, որպեսզի բողոքները շարունակվեն և ԱՄՆ-ին ճնշելու համար, որպեսզի նա չեղարկի իր որոշումը: Գազայի հատվածում բողոքի ակցիաներն աճում են ինթիֆադայի սկզբի շրջանակներում: Սա երրորդ ինթիֆադան է»,- այս մասին RIA Novosti-ին հայտնել է շարժման մամլո քարտուղար Աբդուլաթիվ Ալքանուն: Նա նոր «Ատելության օր» է խոստացել ԱՄՆ-ի որոշման դեմ:

2012 և 2014 թվականներին Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո ՀԱՄԱՍ շարժումը բավականին սահմանափակված էր ռազմական գործողություններ իրականացնելու տեսանկյունից և ստիպված էր բանակացություններ սկսել նախ պաղեստինյան մյուս կազմակերպությունների, այնուհետև միջազգային միջնորդների հետ: Սակայն ՀԱՄԱՍ-ը սահմանափակ ռեսուրսներ ունի քաղաքական և հատկապես արտաքին քաղաքական դաշտում գործունեության համար, ուստի խաղաղ պայմաններում շարժման ազդեցությունը պաղեստինյան քաղաքական կյանքի վրա կարող է նվազել: Թրամփի այս որոշումը բավականին շահավետ է ծայրահեղականների համար իրենց դիրքերը բարելավելու տեսանկյունից, ուստի ամեն կերպ ՀԱՄԱՍ-ը փորձելու է հրահրել ժողովրդին դուրս գալու փողոց:

Նշենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշումից հետո կտրուկ աճել է այն պաղեստինցիների թիվը, ովքեր կողմ են սեփական պետության ստեղծման հարցի ռազմական լուծմանը: Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների պաղեստինյան կենտրոնի և Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի՝ Ռամալլահում անցկացրած հարցման համաձայն՝ պաղեստինցիների 45%-ը կողմ է արտահայտվել Թրամփի որոշմանը կտրուկ արձագանքին՝ ընդհուպ մինչև երրորդ ինտիֆադա սկսելուն, այնինչ երեք ամիս առաջ Իսրայելի հետ զինված պայքարին կողմ էր արտահայտվել պաղեստինցիների ընդամենը 35 տոկոսը:

Ինթիֆադա են անվանում պաղեստինցիների «ժողովրդական ապստամբությունները», որոնք նախկինում արդեն տեղի են ունեցել 2 անգամ: Առաջինը 1987-93 թվականներին, իսկ երկրորդը` 2000-2005-ին: Առաջին ինթիֆադան նաև անվանում են «քարերի պատերազմ», քանի որ պաղեստինցիներն իրենց ելույթների ժամանակ հիմնականում քարեր և ինքնաշեն զինամթերք են կիրառել: Պաշտոնապես այս ինթիֆադան ավարտվել է Օսլոյի համաձայնագրով, որի արդյունքում 1994 թվականին ստեղծվեց Պաղեստինի ինքնավարությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: