Բանակցությունների առաջին փուլի արդյունքներով Մեյը բրիտանացիներին «մեղմ» Brexit է խոստանում

Մեծ Բրիտանիան պատրաստվում է իրականացնել «մեղմ» Brexit` չնայած Եվրամիության միասնական շուկայից և Մաքսային միությունից իր պաշտոնական դուրս գալուն: Համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած կոմյունիկեի՝ Թերեզա Մեյն այս մասին կհայտարարի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների հետ հանդիպմանը, որի ժամանակ նա խորհրդարանականներին կզեկուցի դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած գագաթաժողովի արդյունքների մասին: «Դա որոշակիություն կտա գործատուներին և (հասարակ աշխատողների) ընտանիքներին, որ մենք պատրաստվում ենք իրականացնելու «մեղմ» Brexit»»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարությունում:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտնեց, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են սկսել Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, ինչը նշանակում է, որ Բրյուսելն ու Լոնդոնն արդեն համաձայնեցրել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հետ կապված հիմնական կետերը և այժմ կողմերն անցնում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ապագա առևտրա-տնտեսական հարաբերությունների քննարկմանը:
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլի հիմնական հարցերն էին Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների և ԵՄ-ում Բրիտանիայի քաղաքացիների իրավունքները, եվրոպական նախագծերից վաղաժամ դուրս գալու համար Բրյուսելին Լոնդոնի վճարելիք փոխհատուցման չափը և ԵՄ կազմի մեջ մտնող Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցը: Այսպես, բանակցությունների արդյունքում Լոնդոնը պարտավորվել է մինչև 2020 թվականը համաեվրոպական բյուջեին տարեկան փոխհատուցում վճարել, որի ընդհանուր գումարը կկազմի 35-39 մլն եվրո, կողմերը համաձայնության են եկել, որ Մեծ Բրիտանիայում բնակվող մոտ 3 մլն եվրոպացիների և ԵՄ-ում բնակվող մոտ 1 մլն բրիտանացիների իրավունքները չեն փոխվում, ինչպես նաև, որ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հսկողությունը չի խստացվելու և հետագայում իրականացվելու է միասնական մաքսային և առևտրային պայմաններով. ֆիզիկական սահման չի լինելու:
Ինչպես արդեն նշեցինք, առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինեու է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ապագա առևտրա-տնտեսական հարաբերությունները: Բրիտանական բիզնես շրջանակները հետաքրքված են հնարավորինս շուտ ունենալու այդ հարցի պատասխանն իրենց ներդրումները պլանավորելու համար: Ենթադրվում է, որ Լոնդոնը փորձելու է հնարավորինս պահպանել եվրոպական միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները:
Ըստ նախատեսվածի`բանակցությունները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականի մարտ: Մինչ այդ կողմերը պետք է համաձայնեցնեն նաև Brexit-ից հետո և մինչև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելն անցումային շրջանի պայմանները: Նախատեսվում է, որ այս` երրորդ փուլի շուրջ բանակցությունները կողմերը կսկեն առաջիկա շաբաթներին:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
09:51
Ադրբեջանական կողմը 31 զինծառայողի աճյուն է վերադարձրել
-
09:39
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
00:43
Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
-
00:09
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան
-
22:38
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
-
20:18
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
-
19:13
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը
-
18:51
Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Ժիրինովսկի
-
18:45
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
-
18:26
Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար. Լավրով
-
17:03
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
-
16:30
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
-
16:27
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
-
16:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:04
Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ
-
15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
-
15:41
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
-
15:24
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը
-
15:04
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
-
13:46
Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ