ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինայի հայերն ու հրեաները ցեղասպանության ժխտման մասին դասախոսություններ կկարդան

Prensa Armenia

Արգենտինայի Հայ ազգային կոմիտեն՝ Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի, ինչպես նաև Արգենտինա-իսրայելյան ասոցիացիաների պատվիրակության  հետ համատեղ ստեղծել են դասախոսությունների շարք՝  «Ժխտումը որպես խտրականության ձև» խորագրով, փոխանցում է Agencia Prensa Armenia-ն:

«Ինչքան բարձրացվում է Հայկական հարցը, այդքան աճում են ցեղասպանությունը ժխտելու փորձերը»,- ասել է Արգենտինայի Հայ ազգային կոմիտեի ղեկավար Նիկոլաս Սաբունչյանը:

Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի տնօրեն Արիել Իսաակն իր հերթին նշել է, որ պատմական իրադարձության ժխտումը խճճում և խեղաթյուրում է իրականությունը և խթանում է դրանց կրկնությունը:

Դասախոսությունները կարդացվելու են Արգենտինայի տարբեր քաղաքներում 2018թ.-ի ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: