2018-ին փորձելու ենք ավելի շատ շեշտադրում կատարել Արցախի միջազգային ճանչման ուղղությամբ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր
«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:
- Ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:
- Ոչ միայն Ազգային ժողովի, այլ 2017 թվականի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացի ավարտն էր: Արդեն ունենք փոփոխված նոր սահմանադրություն: Ճիշտ է, ՀՅԴ Արցախի կառուցը դեմ քվեարկեց ներկայացված նախագծին, բայց այդուհանդերձ փաստը փաստ է: Այդ փոփոխություններից հետո արդեն իսկ սկսված գործընթացով, անցումնային փուլի` 2017-20 թթ. ժամանակահատվածում օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի նոր սահմանադրությանը:
Նոր սահմանադրության ընդունումով երկրի կառավարման ձևը փոխվեց, կիսանախագահական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Դեմ լինելով հանդերձ՝ ժամանակին մենք տվել էինք մեր գնահատականները և պատկերացումները նախագահական համակարգի արմատավորման և նոր կառավարման համակարգի անցնելու վերաբերյալ՝ արտահայտելով մեր մտահոգություններն ու ներկայացնելով առկա բացերը: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացից ելնելով, մի շարք օրենքներ կարևորվելու են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին: Սահմանադրությամբ կան հստակ սահմանված դրույթներ վարչատարածքային բաժանման և ինքնակառավարման նոր օրենքներ ունենալու մասին: Կունենանք նաև անդրադարձ ընտրական օրենսգրքին, մի շարք օրենքների շարքում կարևոր է հատկապես արդեն իսկ վերահսկիչ պալատի փոխարինումը հաշվեքննիչ պալատով:
- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:
- Ես չեմ կարող շրջանցել և չանդրադառնալ 2017 թվականի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր անցուդարձին: Նախ պետք է ասել, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլից հետո ստեղծված իրավիճակին, 2017 թվականը քաղաքական և տնտեսական առումով համեմատաբար կայուն էր: 2017 թվականին մենք շարունակեցինք մեր գործունեությունը ոչ միայն օրենսդրական դաշտում, այլ նաև անմիջական կապ ապահովեցինք մեր ընտրողների հետ՝ հաճախ լինելով տարբեր շրջաններում և հանդիպումներ անցկացնելով նրանց հետ:
2017 թվականը բավականին աշխույժ էր նաև միջխորհրդարանական կապերի խորացման, նոր բարեկամական խմբերի և շրջանակների ձևավորման առումով: Մասնավորապես, պետք է կարևորել 2017 թվականին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական հանձնաժողովների միջև կայացած հանդիպումները, նաև մի շարք հանձնաժողովների, առանձնապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով կազմակերպված քննարկումները, որոնց ժամանակ անդրադարձ եղավ Ղարաբաղյան հիմնահարցին, այս ուղղությամբ մեր անելիքներին:
Իհարկե, բացթողումներ միշտ էլ լինում են: Պետք է նկատի առնել, որ խորհրդարանում մեր խմբակցությունը, թեկուզ և լինելով իր թվակազմով երկրորդը, այդուհանդերձ չունի պատգամավորական այն մեծ կորպուսը, որով կկարողանար ժամանակ առ ժամանակ նաև իրականացնել լայնամաշտաբ քաղաքական գործունեություն: Խոսքը քաղաքական շրջադարձային քայլեր կատարելու մասին չէ. խորհրդարանական գործունեության դաշտը լայն է, իսկ մեր թիվը նվազ, այդ իսկ պատճառով միշտ էլ լինում են բացթողումներ:
- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:
- Բնականաբար, մենք, լինելով համահայկական կառույց, փորձելու ենք ավելի շատ շեշտադրում կատարել Ղարաբաղյան հիմնահարցի և Արցախի Հանրապետության միջազգային ճանչման ուղղությամբ: Պետք է նկատի առնել, որ 2018 թ. երեք կարևոր պատմական իրադարձությունների հոբելյանական տարեթիվ է: Նախ փետրվարին Արցախյան շարժաման 30-ամյակն է լրանում, այնուհետև մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակն է, ինչպես նաև 1918 թվականին անկախ Ղարաբաղյան իշխանությունների արմատավորման, Ղարաբաղում պետականության հիմքերի հաստատման 100-ամյակը: Կարևոր է այդ իրադարձություններն օգտագործել ոչ միայն ներքին միջոցառումների, այլ նաև արտաքին ճակատի վրա որոշակի շեշտադրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ այստեղ մենք պետք է հանդես գանք դրոշակակիրի դերում՝ նկատի ունենալով մեր համահայկական սփռվածությունը: 2018թ., բնականաբար, շարունակելու ենք նաև մեր օրենսդրական գործունեությունը՝ որպես խորհրդարանական խմբակցություն՝ ունենալով մեր ակտիվ դերակատարությունն ազգաբնակչության հետ մեր հանդիպումների ընթացքում:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:
- Առիթն օգտագործելով շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Նոր տարին միշտ ստեղծում է դրական տրամադրություններ և գործելու պատրաստակամություն, ինչը, հուսով եմ, որ մեզ կուղեկցի ողջ տարվա ընթացքում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է Աննա Կարապետյանն անդրադարձել է Արցախի ԱԳՆ հայտարարությանն ու միջազգային հանրությունից հնարավոր ակնկալիքներին
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ