ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել. Պուտինի հատուկ ներկայացուցիչ

AFP

Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է PanArmenian-ը:

Հատուկ ներկայացուցիչը միջսիրիական կարգավորման գործում կարևորել է եկեղեցու դերը՝ հայտարարելով, որ Մոսկվան եկեղեցու աջակցությունը և օգնությունն է ակնկալում ստանալ կարգավորման հարցում:

«Քրիստոնյաներից շատ շատերն են հեռացել Սիրիայից, շատերը վախենում են հետապնդումներից: Իսկ եթե խոսելու լինենք զուտ ազգային համայնքների մասին, ապա հայերն, օրինակ, որոնք կոմպակտ ապրում էին երկրի հյուսիսում, այժմ հիմնականում հեռացել են, գործնականում շատ շատերը մեկնել են երկրից »,-ասել է Լավրենտևը:

Նա մեծապես կարևորել է հանդուրժողականության և միջկրոնական համաձայնության հարցը: «Եթե բոլոր եկեղեցիների ղեկավարները նպաստեին միասնությանը, համախմբմանը, դա շատ լավ կլիներ: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի»,-ասել է Լավրենտևը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 4.83 կմ/ժ
13 C°
 
10°  19° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։