ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018թ. ակտիվացնելու ենք Արցախի խորհրդարանական դիվանագիտությունը. ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր

«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի  Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր  Գագիկ Պետրոսյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:

- Ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:

- 2017 թվականը ոչ միայն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, այլև արցախցիների համար, իմ կարծիքով, նշանավորվեց փետրվարի 20-ին Սահմանադրության ընդունմամբ, որով կիսանախագահական համակարգից մեր երկիրը սահուն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի։ Չնայած  Սահմանադրության մեջ ամրագրված որոշ դրույթների վերաբերյալ սկզբունքային վերապահումներ  ունեմ, որոնք իմ գործընկերոջ հետ առաջարկությունների տեսքով ներկայացրել եմ նաև մասնագիտական հանձնաժողովին, այդուհանդերձ, այն մեր երկրի կյանքում չափազանց կարևոր իրադարձություն էր, և ինքս էլ գործուն մասնակցություն եմ ունեցել ինչպես քարոզչական, այնպես էլ կազմակերպչական  աշխատանքներին։ 

Ինչ մնում է Ազգային ժողովին, ապա անցնող տարին խորհրդարանի համար նշանավորվեց Արցախի Հանրապետության նախագահի ընտրությամբ և օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացով։

- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:

- Ամփոփելով 2017թվականի աշխատանքային գործունեությունը՝ կառանձնացնեի իմ համահեղինակությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքների ու «Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման ընդունումը։

Ձեռքբերումներն առանձնացնել չեմ ցանկանում, քանզի դրանք տեսանելի են և բոլորինս են։ Իսկ անելիքները շատ են։ Այս համատեքստում թերացում եմ համարում այն, ինչ չեմ հասցրել անել 2017-ին։     

- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:

- 2018-ի հիմնական անելիքը, կարծում եմ, լինելու է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացի տրամաբանական շարունակությունը։

Օրենսդրական գործունեությունից բացի կկարևորեի նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը գալիք տարում։

- Ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը: Ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:

Ամանորը սովորաբար նշում եմ ընտանեկան միջավայրում, իսկ տոնի ամենամեծ խորհուրդը անցածն ի մի բերելու և գալիքը նախանշելու մեջ է։

- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:

- Ինձ համար ամանորյա ուտեստ, որպես այդպիսին, չկա։ Փոխարենը ունեմ նախընտրելի ուտեստներ, որոնք կարող են իրենց տեղն ունենալ նաև ամանորյա սեղանին։

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:

- Համայն հայությանն ու մեր ժողովրդի բարեկամներին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ։ Ցանկանում եմ, որ 2018-ն աշխարհի  և հայկական երկու պետությունների համար լինի խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի։

Օգտվելով առիթից շնորհավորում եմ նաև ձեր գործակալության ողջ անձնակազմին և ցանկանում, որ շարունակեք հետևողական աշխատանքը նաև գալիք տարում։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: