2018թ. ակտիվացնելու ենք Արցախի խորհրդարանական դիվանագիտությունը. ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր
«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:
- Ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:
- 2017 թվականը ոչ միայն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, այլև արցախցիների համար, իմ կարծիքով, նշանավորվեց փետրվարի 20-ին Սահմանադրության ընդունմամբ, որով կիսանախագահական համակարգից մեր երկիրը սահուն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի։ Չնայած Սահմանադրության մեջ ամրագրված որոշ դրույթների վերաբերյալ սկզբունքային վերապահումներ ունեմ, որոնք իմ գործընկերոջ հետ առաջարկությունների տեսքով ներկայացրել եմ նաև մասնագիտական հանձնաժողովին, այդուհանդերձ, այն մեր երկրի կյանքում չափազանց կարևոր իրադարձություն էր, և ինքս էլ գործուն մասնակցություն եմ ունեցել ինչպես քարոզչական, այնպես էլ կազմակերպչական աշխատանքներին։
Ինչ մնում է Ազգային ժողովին, ապա անցնող տարին խորհրդարանի համար նշանավորվեց Արցախի Հանրապետության նախագահի ընտրությամբ և օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացով։
- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:
- Ամփոփելով 2017թվականի աշխատանքային գործունեությունը՝ կառանձնացնեի իմ համահեղինակությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքների ու «Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման ընդունումը։
Ձեռքբերումներն առանձնացնել չեմ ցանկանում, քանզի դրանք տեսանելի են և բոլորինս են։ Իսկ անելիքները շատ են։ Այս համատեքստում թերացում եմ համարում այն, ինչ չեմ հասցրել անել 2017-ին։
- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:
- 2018-ի հիմնական անելիքը, կարծում եմ, լինելու է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացի տրամաբանական շարունակությունը։
Օրենսդրական գործունեությունից բացի կկարևորեի նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը գալիք տարում։
- Ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը: Ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
Ամանորը սովորաբար նշում եմ ընտանեկան միջավայրում, իսկ տոնի ամենամեծ խորհուրդը անցածն ի մի բերելու և գալիքը նախանշելու մեջ է։
- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:
- Ինձ համար ամանորյա ուտեստ, որպես այդպիսին, չկա։ Փոխարենը ունեմ նախընտրելի ուտեստներ, որոնք կարող են իրենց տեղն ունենալ նաև ամանորյա սեղանին։
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:
- Համայն հայությանն ու մեր ժողովրդի բարեկամներին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ։ Ցանկանում եմ, որ 2018-ն աշխարհի և հայկական երկու պետությունների համար լինի խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի։
Օգտվելով առիթից շնորհավորում եմ նաև ձեր գործակալության ողջ անձնակազմին և ցանկանում, որ շարունակեք հետևողական աշխատանքը նաև գալիք տարում։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է Աննա Կարապետյանն անդրադարձել է Արցախի ԱԳՆ հայտարարությանն ու միջազգային հանրությունից հնարավոր ակնկալիքներին
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ