ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է նշանակում Վրաստանի վճիռը Սահակաշվիլիի համար

riafan.ru

Թբիլիսիի դատարանը հունվարի սկզբին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին դատապարտեց երեք տարվա ազատազրկման` 2006թ. Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգլիանիի սպանության համար: Սահակաշվիլիին  մեղավոր է ճանաչվել «իշխանության չարաշահում» հոդվածով:

Նշենք, որ Սահակաշվիլին 2013թ` Վրաստանի նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, հեռացավ երկրից: Նրան ներկայացվել են  մի շարք այլ մեղադրանքներ: Սահակաշիլին, մասնավորապես,  մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման՝ 2007թ.  նոյեմբերի 7-ին ջրցանների և արցունքաբեր գազի կիրառմամբ ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը փակելու և ընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիից ունեցվածքը խլելու, պետական բյուջեի միջոցների յուրացման մեջ: Վրաստանի դատախազության տվյալներով՝ Սահակաշվիլին պետական գումար է ծախսել խոհարարների, մերսման պրոցեդուրաների, հյուրանոցների և զբոսանավերի վարձույթի վրա: 

Վճռի հրապարակումից հետո գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Գոգաձեն հայտնել է, որ Վրաստանի գլխավոր դատախազը հուսով է, որ երկրում բոլոր մեղադրյալները իրենց հայրենիքում կկանգնեն դատարանի առաջ՝ շեշտելով, որ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը բացառապես Ուկրաինայի իշխանությունների որոշման հետ կապված է: Նա նաև նշել է, որ իրենք ունեն կոնկրետ կապեր Ուկրաինայի համապատասխան իրավասու մարմինների հետ և Սահակաշվիլիի հայրենիքին հանձնելու դիմումը արդեն ուղարկվել է: Նրա խոսքերով. «այժմ Ուկրաինայի իրավասու մարմինները պետք է որոշեն, Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին, թե ոչ»:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Կիևը ստացել է Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման Վրաստանի հարցումը, և այժմ որոշ ստուգումներ է իրականացնում:

«Ուկրաինան գործում է ազգային օրենսդրության, միջազգային չափանիշների համաձայն և Եվրոպական կոնվենցիայի համաձայն օրինախախտ անձի արտահանձնումը տեղի է ունենում, այն դեպքում երբ նա հանցագործություն է իրականացրել, որի համար արտահանձնում պահանջող երկրի օրենսդրության համաձայն, օրինախախտը կարող է դատապարտվել ազատազրկման ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով», - ասել է Լիսենկոն:

Նշենք, որ վրացական կողմը  նախկինում ևս մի քանի անգամ դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլիին հանձնելու խնդրանքով, սակայն անարդյունք:

Սահակաշվիլիի արտահանձման առնչությամբ կարծիքներ են հայտնել մի շարք փորձագետներ: 

Իրավաբան, միջազգային և քաղաքացիական իրավունքի մասնագետ Մարիա Յարմուշը հայտարարել է, որ Ուկրաինայի դատարանը պետք է քննարկի արտահանձնման հարցը և որոշում կայացնի: Սաակաշվիլին իրավունք ունի ունենալ փաստաբան և ապացուցել, որ արտահանձնումը չի կարող կատարվել: Փաստաբանը կարող է նշել, որ Վրաստանը քրեական հետապնդում է իրականացնում, որպեսզի  քաղաքական նպատակներով հաշվեհարդար տեսնի նախկին նախագահի հետ:

Յարմուշի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը չի բացառում Վրաստանին Սաակաշվիլիի արտահանձնելու հնարավորությունը: Այս գործընթացը կարող է տևել 1-3 ամիս, ներառյալ բողոքարկելու իրավունքը:

Քաղաքագետ Մաքսիմ Ջարովն էլ ընդգծել է, որ «Սահակաշվիլին ամերիկայի դրածո է»: Հետևաբար, նրա ճակատագիրը, կախված է իր կուրատորների պլաններից: «Ներկայումս Սահակաշվիլին պետք է ԱՄՆ-ին հենց Ուկրաինայում, որպեսզի թուլացնի այս երկրի ներկայիս նախագահի դիրքերը: Հետևաբար, մինչ Պորոշենկոյի վերջնական ճակատագիրը որոշելը, Սահակաշվիլին չի արտահանձնվի Վրաստանին», - ավելացրել է Մաքսիմ Ջարովը:

Պատմական գիտությունների թեկնածու, Էթնիկ և միջազգային հետազոտությունների կենտրոնի նախագահ Անտոն Բրեդիխինն իր հերթին կարծում է, որ. «Վրաստանի վճիռը Սահակաշվիլիի համար միայն մեկ բան նշանակում է` հետդարձի ճանապարհ չկա»:

Ամփոփելով նշենք, որ Կիևի համար Սահակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ ցանկացած որոշում բավական բարդ է տրվելու՝ հաշվի առնելով մի կողմից միջազգային ուշադրությունը, մյուս կողմից՝ Ուկրաինայում վերջին ամիսներին Սահակաշվիլիի ծավալած ակտիվ քաղաքական գործունեությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: