ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը

Armenpress

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Տարվա ընթացքում Ֆրանսիայում Հայ դատի հանձնախումբը շարունակելու է հայկական հարցերի հետ կապված աշխատանքը: Հարութ Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի զգալի անելիք կա խորհրդարանական դաշտում:

«Ընտրություններից հետո խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է, և ոչ բոլորն են բավական լավ տեղեկացված հայկական հարցերի վերաբերյալ: Հետևաբար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք պատգամավորների հետ»,-ասաց նա:

Այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների այցը Հայաստան, Արցախ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավ առիթ է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը:

«Նախատեսում ենք մասնակցել հոբելյանի շրջանակում Հայաստանում սպասվող միջոցառումներին` հրավիրելով Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների: Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առիթով միջոցառումներ կանցկացնենք Ֆրանսիայում` համախմբելով մեր գործընկերներին:100-ամյակին պետք է ակտիվ աշխատել, վերհանել հայ-ֆրանսիական բարեկամության պատմության էջերը: Ի դեպ, քչերին է հայտնի, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տարիներին Ֆրանսիայում կար մեր երկրի դեսպանությունը»,-ավելացրել է Հարութ Մարտիրոսյանը:

Տարվա ընթացքում Ֆրանսիայի հասարակությանը կներկայացվեն գրքեր, ֆիլմեր` կապված Արցախի իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ հարցերի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: