ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային տնտեսությունում առկա հին ու նոր ռիսկերը լուծման նոր մոտեցումներ են պահանջում

Տարեսկզբի թերևս ամենամեծ տնտեսական իրադարձությանը՝ Դավոսի ֆորումին ընդառաջ, այդ ֆորումի փորձագետները հանդես են եկել ամենամյա զեկույցով: Ստորև ներկայացնենք զեկույցում տեղ գտած թերևս ամենաուշագրավ շեշտադրումներին: 

Չնայած զեկույցում գլոբալ տնտեսական վիճակը գնահատվել է ընդհանուր առմամբ դրական՝ Դավոսի տնտեսական ֆորումի փորձագետները մատնանշել են գլոբալ շուկայում առկա թույլ արտադրողականությունն ու ներդրումների շուկայում նկատվող պասիվությունը: Հաջորդիվ զեկույցում տարանջատվել են համաշխարհային տնտեսությունում առկա ծանոթ  ու անծանոթ ռիսկերը, որոնք ուղղակի ազդեցություն ունեն արտադրողականության ու ներդրումների շուկայի վրա:

Ֆինանսական շուկաներում առկա բարձր ռիսկայնությամբ սպեկուլյատիվ գործարքներ, շարունակ աճող պարտավորություններ, կենտրոնական բանկերի կողմից ֆինանսական շուկաների կարգավորիչ ֆունկցիայի թուլացում և ի վերջո տեղեկատվական տեխնոլոգիաներից չափազանցված սպասումներ. սրանք են այն հիմնական ռիսկերը, որոնք տեղ են գտել զեկույցում:

Եթե փորձենք վերլուծել համաշխարհային տնտեսությանը «դավոսյան հայացքը», ելնելով վերոնշյալ ռիսկերից, գուցե ոչ շատ ընդգծված, բայց բավական հետաքրքիր կապ կարելի տեսնել սպասվող ֆորումին այս տարի մասնակիցների մեծ թվի և ներկայիս իրավիճակի միջև:

Ֆինանսական շուկաների ռիսկերը, ԿԲ-ների սահմանափակ հնարավորություններն ու սպեկուլյացիաների շատացումը հիշեցնում են 2008թ.-ից սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդող ժամանակաշրջանը: Շուկաներն այդպիսով ֆինանսական փուչիկների առաջացման վտանգի ներքո են, ինչն  անշուշտ գլոբալ խաղացողները գիտակցում են: Սա, իր հերթին խանգարում է երկարատև պլանավորումներին, ինչպես նաև նպաստում է ներդրումների կրճատմանը՝ նպաստելով ներդրումային գլոբալ միջավայրի սառեցմանն ու հարված հասցնում արտադրողականությանը: Միևնույն ժամանակ, շուկան շարունակում է «ինքնաբուժումը»՝ զարգացման նոր հնարավորություններ փնտրելով: Այստեղ «խաղադրույքներն» իր վրա է վերցնում տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան, որտեղից էլ առաջանում են այս ոլորտում չափազանցված սպասումները:

Ստեղծված իրավիճակը պահանջում է բազմակողմանի վերլուծություններ ու նոր հայացքներ, իսկ դրա համար ավելի լավ հարթակ, քան Դավոսն է, երևի թե առայժմ չկա և այս տարի էլ Դավոսի ֆորումին կլինեն բավականին ասելիքներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.10.2024
       
    14.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: