ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը. օրակարգում վիզայի ազատականացումն է

newmag.am

Հունվարի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության և ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշեցին ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի և զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Նախարարի տեղակալ Նազարյանն իր ելույթում շեշտեց դեռևս 2014թ-ից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարևորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։ Հայկական կողմից ներկայացվեց մի շարք առանցքային ոլորտներում իրավական և կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվեց բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Նիստին մասնկացում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ, ԱՍՀՆ Զբաղվածության գործակալության, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, ԵՄ կառույցների, անդամ պետությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: