Մերկելի նոր կոալիցիան կհաղթահարի՞ երկրի քաղաքական ճգնաժամը
Գերմանիայի Քրիտոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ համաձայնության մասին, սակայն դեռևս վաղ է խոսել Գերմանիայում արդեն ավելի քան 4 ամիս ձգվող քաղաքական ճգնաժամի ավարտի մասին: Կոալիցիոն համաձայնությունը դեռևս պետք է հաստատեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները՝ համընդհանուր քվեարկության միջոցով: Ընդ որում, հավանականությունը, որ կուսակցության անդամները կմերժեն կոալիցիոն համաձայնագիրը փոքր չէ: Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարեց, որ իրենք այս անգամ կոալիցիա չեն կազմավորի Մերկելի գլխավորած դաշինքի հետ: Կուսակցության շատ անդամներ, հատկապես՝ երիտասարդական թևը, շարունակում է մնալ այդ կարծիքին: Արդյունքում Սոցիալ-դեմոկրատների ներկուսակցական քվեարկության արդյունքները, որոնք հայտնի կդառնան միայն մարտի սկզբին, կարող են անգամ հանգեցնել արտահերթ ընտրությունների անցկացման: Սակայն, Շուլցը վստահ է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի և կհաջողվի ստանալ կուսակիցների առնվազն 50 տոկոսի համաձայնությունը: Նշենք, որ բանակցված կոալիցիոն համաձայնագիրը ստեղծված իրավիճակում, երբ կուսակցությունը լուրջ ճգնաժամ է ապրում, բավականին շահեկան է սոցիալ-դեմոկրատների համար: Նշենք, որ ի թիվս աշխատանքի, ընտանիքի հարցերով, արդարադատության, շրջակա միջավայրի, ԱԳ նախարարների պորտֆելների Մերկելը համաձայնել է սոցիալ-դեմոկրատներին փոխանցել նաև ֆինանսների նախարարի պորտֆելը, ինչը Եվրոպայի ներկայիս տնտեսական իրավիճակում էական զիջում կարելի է համարել. վերջին 8 տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր քրիստոնեա-դեմոկրատ Վոլֆգանգ Շոյբլեն: Միևնույն ժամանակ ֆինանսների նախարարի պորտֆելի առկայությունը սոցիալ-դեմոկրատներին լծակներ է տալիս՝ ազդելու երկրի սոցիալական քաղաքականության վրա:
Նշենք, որ բանակցությունների արդյունքը բավականին հաջողված է անձամբ Շուլցի համար: Համաձայնագրով նախատեսվում է, որ հենց նա է գլխավորելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Սա, բնականաբար, որոշակի փոփոխություններ կառաջացնի Բեռլինի արտաքին քաղաքականությունում: Մասնավորապես, ի տարբերություն գործող ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի, ով ի դեպ ևս սոցիալ-դեմոկրատ է, Մարտին Շուլցը բավականին հեռու է գերմանացի ձեռներեցների շահերից, ուստի հակառուսական պատժամիջոցների չեղարկելու ուղղությամբ քայլեր դժվար ձեռնարկվեն, փոխարենը՝ ենթադրվում է, որ Գերմանիան էլ ավելի ակտիվ դերակատարում կստանձնի համաեվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով, որ Շուլցը երկար տարիներ աշխատել է եվրոպական կառույցներում:
Միևնույն ժամանակ Մարտին Շուլցի անձը կարող է որոշիչ լինել նաև Գերմանիայի միգրացիոն քաղաքականության համար: Նշենք, որ կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Քրիստոնեա-սոցիալական միության բավարական կուսակցության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը, ով հայտնի է միգրացիոն քաղաքականության հարցում իր բավականին կոշտ դիրքորոշմամբ: Թերևս Շուլցի մեղմ հայացքներն այս հարցում թույլ կտան պահպանել բալանասավորված քաղաքականության այս ուղղությամբ, միևնույն ժամանակ Զեեհոֆերի նշանակումը կնպաստի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ժողովրդականության աճի կասեցմանը:
Արդյունքում, ինչպես նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կողմերին հաջողվել է կազմավորել կայուն և գործունյա կոալիցիոն կառավարություն: Եվ չնայած դրան, ակնհայտ է, որ Գերմանիան քաղաքական լուրջ ճգնաժամ է ապրում և քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների կարիք ունի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 4,63 կմ/ժ