ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղություն պարտադրելու բազմաթիվ տարբերակներ կան. Աշոտ Ղուլյան

NovostiNK.ru

Ադրբեջանի իշխող վերնախավում 30 տարի անց էլ սկզբունքորեն վերաբերմունք չի փոխվել. ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր նրանք չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով` այն, ինչ որոշվեց 1988 թվականին, մեկընդմիշտ է, հետևաբար պետք է աշխատել բոլոր ուղղություններով՝ պետականությունը ամրապնդելով, տնտեսությունը նաև ռազմական հիմքերի վրա դնելով, ժողովրդագրական վիճակը բարելավելով, զբաղվելով մշակույթի, կրթության հարցերով, դիվանագիտական, քաղաքական միջոցներով միջազգային հանրության մեջ գտնելով դաշնակիցներ, ուժեր, որոնք կարող են նաև օգնել՝ այս խնդիրը առաջ տանելու համար: «Ժամանակակից միջազգային հանրությունում խաղաղություն պարտադրելու բազմաթիվ տարբերակներ կան, և այս տեսանկյունից մենք գործ ենք ունենալու շատ ավելի կոմպլեքս քաղաքական իրավիճակի հետ: Հիբրիդային քաղաքականություն պետք է վարել»,- ասաց նա: Անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայության վերջին զեկույցում լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորության մասին հայտարարությանը՝ Աշոտ Ղուլյանն ասաց, որ բազմիցս նման զգուշացումներ եղել են: «Այն, որ բազմաթիվ անգամ այդպիսի զգուշացումներ եղել են, ցույց է տալիս տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը, բայց չեմ էլ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը պատրաստ է նման կարգի գործողությունների: Թե ինչպիսին կլինի իրադրությունը, դժվար է այսօր ասել. այն, որ մենք պետք է աշխատենք այդ բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, դա միակ ճանապարհն է»,-հավելեց նա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: