ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև. ԱԳ նախարար (Տեսանյութ)

Tert.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 27-ին Ժնևում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտգործնախարարներ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է այս տարի նշվող երկու կարևոր հոբելյաններին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակներին՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթի դրույթներն այսօր էլ խախտվում են աշխարհի շատ մասերում։

«Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագությունների պատճառով էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը գրեց` «Եթե մինչև Սումգայիթն որևէ մեկի մոտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ բարոյական հնարավորություն չմնաց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային միավորման վրա պնդելու համար»,- ընդգծել է նախարարը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի՝ ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով:

Նախարարը անդրադարձել է նաև Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականությանը:

Էդվարդ Նալբանդյանի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերում Հայաստանի նախաձեռնություններին։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: