Լոնդոնը ցավագին է տանում Brexit-ի քաղաքական հետևանքները

Մեծ Բրիտանիան, չնայած 2019 թվականի մարտին պատրաստվում է պաշտոնապես դուրս գալ Եվրամիության կազմից, սակայն ստիպված կլինի հատկացումներ կատարել ԵՄ ընդհանուր բյուջե նաև 2019 և 2020 թվականներին: «2019 և 2020 թվականներին Միացյալ Թագավորությունը պարտավոր է վճարումներ կատարել և մասնակցել ԵՄ բյուջեի կատարմանը», - ասվում է ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև Brexit-ի պայմանների շուրջ նախնական պայմանավորվածության մասին փաստաթղթում:
Brexit-ի շուրջ ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն մարտի 19-ին բանակցությունների հերթական փուլի ավարտին հայտարարել է, որ կողմերն արդեն համաձայնեցնել են «ամուսնալուծության» համաձայնագրի պայմանների հիմնական մասը: Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրիտանիայի և Միության քաղաքացիների իրավունքների մասին, որոնց վրա կարող է ազդել Brexit-ը, ԵՄ կազմից դուրս գալուց հետո Թագավորության ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև կողմերի հարաբերություններում Brexit-ից հետո՝ 2019 թվականի մարտի 29-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը անցումային շրջանի մասին: Վերջինս ենթադրում է, որ այդ ընթացում Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ անդամներին տրվող բոլոր իրավունքները՝ բացի քվեարկելու իրավունքից: ԵՄ և Մեծ Բրիտանիայի բանագնացներն անցումային շրջանի վերաբերյալ պայմանավորվածությունն որակել են որպես վճռորոշ քայլ: Սակայն բրիտանական քաղաքական որոշ շրջանակներ չեն կիսում այս լավատեսությունը և կարծում են, որ բանակցությունների արդյունքները չի կարելի հաջողված համարել, քանի որ փաստացիորեն երկարաձգվում է իրական Brexit-ի ժամկետը: Միևնույն ժամանակ բրիտանացիների մոտ դժգոհությոն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Իռլանդիայի հետ սահմանի հարցը, որը նրանք համարում են Բրիտանիայի ներքին խնդիր, Լոնդոնը պետք է կարգավորի Բրյուսելի հետ միասին:
Սրանք թերևս բրիտանացիներին ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում նյարդայնացնող միակ հարցերը չեն: Միջազգային հարաբերությունների եվրոպական ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների ղեկավար Պիեր-էմանուել Թամանը կարծում է, որ բրիտանացիները նյարդայնանում են նաև Եվրոպական միության և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հեռանկարից, ինչպես նաև այդ համատեքստում ՆԱՏՕ-ի դերի հնարավոր նվազումից, քանի որ նման պարագայում Մեծ Բրիտանան դառնում է մեկուսացված: Նրա կարծիքով՝ հենց այդ մարտահրավերները չեզոքացնելու առաքելությունն ունի Սկրիպալի գործը:
Այսպիսով, Brexit-ի այս փուլում բրիտանացիներին ավելի շատ անհանգստացնում է ԵՄ կազմից դուրս գալու քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հետևանքները: Իսկ Brexit-ի տնտեսական հետևանքները խոստանում են լինել բավականին մեծ: Ըստ՝ Oliver Wyman միջազգային կոնսալթինգային ընկերության և Clifford Chance իրավաբանական ընկերության համատեղ հետազոտության՝ Բրիտանիայի և ԵՄ ընկերություններին Brexit-ից հետո սպասվում է տարեկան առնվազն 65 մլրդ եվրո ծախս՝ մաքսատուրքերի պատճառով, ընդ որում՝ դրանց հիմնական մասը՝ 35 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ԵՄ-ին:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
10:47
ԱԱԾ-ն հայտնում է Արագածոտնի նախկին մարզպետի կողմից չարաշահումների դեպք բացահայտելու մասին
-
09:51
Ադրբեջանական կողմը 31 զինծառայողի աճյուն է վերադարձրել
-
09:39
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
00:43
Պուտինը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
-
00:09
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան
-
22:38
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
-
20:18
Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը
-
19:13
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը
-
18:51
Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Ժիրինովսկի
-
18:45
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
-
18:26
Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար. Լավրով
-
17:03
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
-
16:30
Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
-
16:27
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
-
16:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:04
Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ
-
15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
-
15:41
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
-
15:24
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը
-
15:04
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ