ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի դիվանագիտական ներկայացվածությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, հայտնում է Արցախի ԱԺ պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ արտաքին քաղաքական օրակարգում առկա հարցերի թարմացման և նոր գաղափարների վերհանման առումով: 

Աշոտ Ղուլյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության ուղղությունները և թեմաների շրջանակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Հովակիմյանը նախ գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների համագործակցության ընթացիկ մակարդակից՝ նշելով, որ այն գնալով ընդլայնվում է և ներկայացրել առաջիկա ծրագրերի ուղղությունները: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում Արցախի դիվանագիտական և խորհրդարանական ներկայացվածության, այդ միջավայրում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նկատվող զարգացումների, ինչպես նաև համատեղ ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և տեղակալ Դավիթ Մելքումյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: