Երբ տան հյուրասենյակը գտնվում է Բելգիայում, իսկ խոհանոցը՝ Նիդերլանդներում. Եվրոպայի յուրահատուկ անկլավները
Ժամանակակից Եվրոպայի քարտեզին նայելիս հասկանում ես, թե որքան բարդ է դարձել աշխարհը: Այդ մասին են վկայում Եվրոպայում գոյություն ունեցող մի քանի անկլավները (օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք), որոնք ներկայացված են Euronews-ի նյութում:
Եվրոպայում կան առանձին անկլավների մի քանի օրինակներ, որոնք պատկանում են որևէ պետության, սակայն ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են հարևան պետության վերահսկողության տակ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Լիվիա (Llívia). իսպանական քաղաք Ֆրանսիայում
Լիվիան գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Պիրենեյներ շրջանում, սակայն իսպանական Կատալոնիայի մաս է: Քաղաքի մակերեսը կազմում է 13 կմ2, իսկ բնակչության թիվը՝ 1 300:
Լիվիան Իսպանական սահմանամերձ քաղաք է, որի մի մասը 1659 թվականին՝ Իսպանիայի և Ֆրանիսայի միջև պատերազմից հետո, փոխանցվել է Ֆրանսիային:
Ուշագրավ է, որ Պիրենեյան պայմանագիրը նախատեսում էր միայն գյուղերի փոխանցում Ֆրանսիային, ինչը նշանակում է, որ Լիվիան՝ որպես քաղաք, շարունակում էր մնալ Իսպանիայի մաս:
Լիվիայի պատմությունը Ֆրանսիայի տարածքում խաղաղ է ընթացել բացառությամբ որոշ սրացումների: Քաղաքի ղեկավարները բազմիցս պահանջել են, որ պայմանագիրը նախատեսի ուղղակի և անխոչընդոտ կապ Իսպանիայի հետ: Երկար ժամանակ գործում էր չեզոք ճանապարհ, որը Լիվիան կապում էր Իսպանիայի հետ: Սակայն, երբ Ֆրանսիան փորձեց փակել այդ ճանապարհը, տեղացիները դուրս եկան ցույցի՝ պնդելով, որ նման կերպ խախտվում է պայմանագիրը և Իսպանիայի հետ անխոչընդոտ կապի իրավունքը:
Բելգիական և hոլանդական խենթությունը
Առաջին հայացքից Բարլե գյուղը գտնվում է Հոլանդիայում՝ չնայած այն շատ մոտ է Բելգիայի սահմանին: Իրականում Բարլեն բաժանված է երկու մասին՝ հոլանդական՝ Բարլե Նասաու և բելգիական՝ Բարլե-Հերթոգ:
Այս խառնաշփոթի արմատները հասնում են մինչև միջնադար, երբ տարբեր հողակտորներ բաժանվեցին երկու արիստոկրատ ընտանիքների միջև: Այդ ամենն առավել բարդացավ 1830 թվականին Հոլանդիայի և Բելգիայի միջև տեղի ունեցած պառակտումով:
Այսօր անկլավը մի քանի ինքնատիպ խնդիրների պատճառ է հանդիսանում: Որոշ տներ, օրինակ, գտնվում են միաժամանակ երկու համայնքներում: Այդ տների հյուրասենյակն, օրինակ, գտնվում է Բելգիայում, իսկ խոհանոցը՝ Նիդերլանդներում:
Իտալիայի մի մասը՝ Շվեյցարիայում
Կամպիոնե դ'Իտալիան Իտալիայի մաս է, որը գտնվում է Շվեյցարիայում: Այն տեղակայված է երկու երկրների սահմանին և պաշտոնապես համարվում էիտալական հյուսիսային շրջանի՝ Լոմբարդիայի մաս:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց, լինելով Իտալիայի մաս, Կամպիոնե դ’Իտալիան ինտեգրված է Շվեյցարիայի հետ: Օրինակ, այնտեղ պետական արժույթը շվեյցարական ֆրանկն է, իսկ մեքենաները գրանցված են շվեյցարական պետական մարմիններում, այլ ոչ իտալականում:
Լուգանո լճի մոտ գտնվող Կամպիոնե դ’Իտալիայում կա նաև խաղատուն, որն օգտվում է ազարտային խաղերի յուրահատուկ օրենքներից, որոնք շատ ավելի մեղմ են, քան Իտալիայում կամ Շվեյցարիայում գործողները:
Գերմանիայի մի մասը՝ Շվեյցարիայում
Շվեյցարիայի հակառակ կողմում՝ դեպի հյուսիս, տեղակայված է վերոնշյալ Կամպիոնե դ'Իտալիայի գերմանական օրինակը: Բյուզինգենը գերմանական քաղաք է, որն ամբողջությամբ շրջապատված է շվեյցարական տարածքներով: Այն ունի երկու փոստային և երկու հեռախոսային կոդ` գերմանական և շվեյցարական: Մինչդեռ պետական արժույթն այստեղ եվրոն է, շրջանառվողը շվեյցարական ֆրանկն է:
Տեղական Բյուզինգեն ֆուտբոլային ակումբը միակ գերմանականն է, որը մասնակցում է շվեյցարական լիգայի խաղերին:
20-րդ դարի սկզբին քաղաքի բնակիչները կողմ քվեարկեցին անկլավը Շվեյցարիային միացնելուն: Ինչևէ, չնայած Գերմանիայի և Շվեյցարիայի միջև գոյություն ունեցող համաձայնագրին՝ պայմանավորվածությունը պաշտոնապես այդպես էլ կյանքի չի կոչվել:
Եվրոպայի ամենահայտնի անկլավը
Հոլանդիայի և Լիտվայի միջև տեղակայված Կալինինգրադը Եվրոպայի ամենհայտնի անկլավներից է: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն այն Գերմանիայի մաս էր: Պատերազմից հետո այն անցավ Խորհրդային միությանը, սակայն առանձնացված է Ռուսաստանից նախկին խորհրդային պետություններ Լիտվայով, Լատվիայում և Բելառուսով:
Կալինինգրադը Ռուսաստանին պատկանող տարածքին, սակայն գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկու պետությունների միջև:
Հինգ տարի առաջ Ռուսաստանը, ի պատասխան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու ԱՄՆ որոշման, Կալինինգրադի մարզում տեղակայեց փոքր հեռահարության Իսկանդեր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են միջուկային կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկ:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ