ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբ տան հյուրասենյակը գտնվում է Բելգիայում, իսկ խոհանոցը՝ Նիդերլանդներում. Եվրոպայի յուրահատուկ անկլավները

Medium

Ժամանակակից Եվրոպայի քարտեզին նայելիս հասկանում ես, թե որքան բարդ է դարձել աշխարհը: Այդ մասին են վկայում Եվրոպայում գոյություն ունեցող մի քանի անկլավները (օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք), որոնք ներկայացված են Euronews-ի նյութում: 

Եվրոպայում կան առանձին անկլավների մի քանի օրինակներ, որոնք պատկանում են որևէ պետության, սակայն ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են հարևան պետության վերահսկողության տակ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Լիվիա (Llívia). իսպանական քաղաք Ֆրանսիայում 

Լիվիան գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Պիրենեյներ շրջանում, սակայն իսպանական Կատալոնիայի մաս է: Քաղաքի մակերեսը կազմում է 13 կմ2, իսկ բնակչության թիվը՝ 1 300:

Լիվիան Իսպանական սահմանամերձ քաղաք է, որի մի մասը 1659 թվականին՝ Իսպանիայի և Ֆրանիսայի միջև պատերազմից հետո, փոխանցվել է Ֆրանսիային:

Ուշագրավ է, որ Պիրենեյան պայմանագիրը նախատեսում էր միայն գյուղերի փոխանցում Ֆրանսիային, ինչը նշանակում է, որ Լիվիան՝ որպես քաղաք, շարունակում էր մնալ Իսպանիայի մաս:

Լիվիայի պատմությունը Ֆրանսիայի տարածքում խաղաղ է ընթացել բացառությամբ որոշ սրացումների: Քաղաքի ղեկավարները բազմիցս պահանջել են, որ պայմանագիրը նախատեսի ուղղակի և անխոչընդոտ կապ Իսպանիայի հետ: Երկար ժամանակ գործում էր չեզոք ճանապարհ, որը Լիվիան կապում էր Իսպանիայի հետ: Սակայն, երբ Ֆրանսիան փորձեց փակել այդ ճանապարհը, տեղացիները դուրս եկան ցույցի՝ պնդելով, որ նման կերպ խախտվում է պայմանագիրը և Իսպանիայի հետ անխոչընդոտ կապի իրավունքը:

Բելգիական և hոլանդական խենթությունը 

Առաջին հայացքից Բարլե գյուղը գտնվում է Հոլանդիայում՝ չնայած այն շատ մոտ է Բելգիայի սահմանին: Իրականում Բարլեն բաժանված է երկու մասին՝ հոլանդական՝ Բարլե Նասաու և բելգիական՝ Բարլե-Հերթոգ: 

Այս խառնաշփոթի արմատները հասնում են մինչև միջնադար, երբ տարբեր հողակտորներ բաժանվեցին երկու արիստոկրատ ընտանիքների միջև: Այդ ամենն առավել բարդացավ 1830 թվականին Հոլանդիայի և Բելգիայի միջև տեղի ունեցած պառակտումով:

Այսօր անկլավը մի քանի ինքնատիպ խնդիրների պատճառ է հանդիսանում: Որոշ տներ, օրինակ, գտնվում են միաժամանակ երկու համայնքներում: Այդ տների հյուրասենյակն, օրինակ, գտնվում է Բելգիայում, իսկ խոհանոցը՝ Նիդերլանդներում:

Իտալիայի մի մասը՝ Շվեյցարիայում 

Կամպիոնե դ'Իտալիան Իտալիայի մաս է, որը գտնվում է Շվեյցարիայում: Այն տեղակայված է երկու երկրների սահմանին և պաշտոնապես համարվում էիտալական հյուսիսային շրջանի՝ Լոմբարդիայի մաս:

Որքան էլ տարօրինակ թվա, բայց, լինելով Իտալիայի մաս, Կամպիոնե դ’Իտալիան ինտեգրված է Շվեյցարիայի հետ: Օրինակ, այնտեղ պետական արժույթը շվեյցարական ֆրանկն է, իսկ մեքենաները գրանցված են շվեյցարական պետական մարմիններում, այլ ոչ իտալականում:  

Լուգանո լճի մոտ գտնվող Կամպիոնե դ’Իտալիայում կա նաև խաղատուն, որն օգտվում է ազարտային խաղերի յուրահատուկ օրենքներից, որոնք շատ ավելի մեղմ են, քան Իտալիայում կամ Շվեյցարիայում գործողները:

Գերմանիայի մի մասը՝ Շվեյցարիայում 

Շվեյցարիայի հակառակ կողմում՝ դեպի հյուսիս, տեղակայված է վերոնշյալ Կամպիոնե դ'Իտալիայի գերմանական օրինակը: Բյուզինգենը գերմանական քաղաք է, որն ամբողջությամբ շրջապատված է շվեյցարական տարածքներով: Այն ունի երկու փոստային և երկու հեռախոսային կոդ` գերմանական և շվեյցարական: Մինչդեռ պետական արժույթն այստեղ եվրոն է, շրջանառվողը շվեյցարական ֆրանկն է:

Տեղական Բյուզինգեն ֆուտբոլային ակումբը միակ գերմանականն է, որը մասնակցում է շվեյցարական լիգայի խաղերին:  

20-րդ դարի սկզբին քաղաքի բնակիչները կողմ քվեարկեցին անկլավը Շվեյցարիային միացնելուն: Ինչևէ, չնայած Գերմանիայի և Շվեյցարիայի միջև գոյություն ունեցող համաձայնագրին՝ պայմանավորվածությունը պաշտոնապես այդպես էլ կյանքի չի կոչվել:

Եվրոպայի ամենահայտնի անկլավը 

Հոլանդիայի և Լիտվայի միջև տեղակայված Կալինինգրադը Եվրոպայի ամենհայտնի անկլավներից է: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն այն Գերմանիայի մաս էր: Պատերազմից հետո այն անցավ Խորհրդային միությանը, սակայն առանձնացված է Ռուսաստանից նախկին խորհրդային պետություններ Լիտվայով, Լատվիայում և Բելառուսով:

Կալինինգրադը Ռուսաստանին պատկանող տարածքին, սակայն գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկու պետությունների միջև:

Հինգ տարի առաջ Ռուսաստանը, ի պատասխան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու ԱՄՆ որոշման, Կալինինգրադի մարզում  տեղակայեց փոքր հեռահարության Իսկանդեր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են միջուկային կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: