Թուրքիայի զավթողական նկրտումների աշխարհագրությունն ընդլայնվում է

Սիրիական կառավարությունն արդեն երկրորդ անգամ կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը սիրիական Աֆրինից՝ հայտարարելով, որ նրա ներկայությունն այնտեղ հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սիրիական տարածքներում թուրքական զորքերի ներկայությունն այժմ արդարացված չէ, քանի որ Թուրքիան պնդում է, որ «վերացրել է» իր սահմանին սպառնացող վտանգը՝ Աֆրինում հաղթանակ տանելով ահաբեկիչների դեմ:
Չնայած Դամասկոսի կոչերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր հարվածներ հասցնել «ահաբեկիչներին» Սիրիայի տարածքում: Էրդողանն Աֆրինի ազատագրումն անվանել է «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած գործողությունների հիմնական փուլ: Նրա խոսքով՝ այդ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «ոչնչացվել է 3622 ահաբեկիչ»: Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Սիրիայի այլ շրջաններում ևս, այդ թվում՝ Այն ալ-Արաբում, Կամիշլիում, Թալ-Աբյադում և այլուր:
Խոսելով փախստականների մասին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նրանք աստիճանաբար վերադառնում են իրենց տները:
Հարկ է նշել, որ Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելով: Էրդողանն արդեն հայտարարել է, որ չի բացառում նաև Իրաքում հակաահաբեկչական գործողություններ ծավալելու հավանականությունը: Նա նշել է, որ Թուրքիայի ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի գործողություններ սկսել իրաքյան Սինջարում՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության, որին, ի դեպ, Թուրքիան համարում է ահաբեկչական: Էրդողանը հայտնել է, որ Անկարան Բաղդադի հետ քննարկել է Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե Բաղդադն ի զօրու չէ լուծել այդ հարցը, դա կանեն թուրքական զորքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սինջարում՝ առանց Բաղդադի համաձայնության: Նա ընդգծել էր, որ Թուրքիան հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է խախտել այն: Յըլդըրըմը նաև նշել էր, որ թուրքական և իրաքյան իշխանությունները դեռևս համաձայնության չեն հասել Իրաքի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
Իրաքի վարչապետ Հեյդալ ալ-Աբադին իր հերթին հայտարարել էր, որ Իրաքի կառավարական ուժերն ամբողջությամբ ազատել են պետության տարածքը և ունակ են ինքնուրույն դիմակայել տեղի զինյալներին: Նա դեմ էր արտահայտվել, որպեսզի Թուրքիան «անցնի իր լիազորությունների սահմանը»:
Չնայած Իրաքի վարչապետի այս հայտարարությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի զինված ուժերը կարող են առանց զգուշացնելու մտնել Սինջար: Ի պատասխան՝ Իրաքի Պաշտպանության նախարարությունը խոստացել էր, որ կպատասխանի ցանկացած ռազմական ներխուժման՝ նման գործողությունները դիտելով որպես «ոտնձգություն Իրաքի ինքնիշխանության, ռեժիմի, սահմանադրության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:
Ինչևէ, անձամբ հայտարարելով նախապես համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին, Թուրքիան հերթական անգամ իրեն վերապահեց վերջնական որոշում կայացնողի դերը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցամաքային հարձակում է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարում:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել էին Սինջարը: Այն ժամանակ տեղի եզդիները ենթարկվեցին զանգվածային բռնաճնշումների: 2015 թվականի վերջին քաղաքը հնարավոր եղավ ազատագրել Քրդական բանվորական կուսակցության ուժերի օգնությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի «Մենք Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում...
- Սիրիայի հարցով հանդիպում է անցկացվում Ղազախստանում Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակների...
- ԱՄՆ չի պատրաստվում մոտ ապագայում զորք ուղարկել Սիրիա ԱՄՆ մշտապես հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ զորքեր...
- ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար «Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ...
- Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում Անկարան նաև կարող է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական...
- Էրդողան. Թուրքիային կրոնի պատճառով չեն ընդունում ԵՄ Իրական պատճառը, որ Թուրքիային ԵՄ չեն ընդունում, ոչ թե բնակչության մեծ քանակն է, այլ կրոնը, հայտարարել է Թուրքիայի...
- Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան «Քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի ասել՝ «շնորհակալություն, դուք արդեն կարող եք հեռանալ», մենք չենք կարող դուրս գալ...
- Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք...
- Հայտնի է «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների մեկնարկի օրը «Հունվարին մենք կսկսենք «Թուրքական հոսք» անվամբ գազատարի շահագործումը»,-նշել է Էրդողանը:
այլ նյութեր այս թեմայով
- Իրաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսության շենքը Իրաքում բողոքի ակցիաները շարունակվում են հոկտեմբերի 1-ից:
- Իրաքում ցուցարարները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա Իրաքում բողոքի ակցիաներն արդեն մեկ ամիս է չեն դադարում: Ցուցարարները բողոքում են պատերազմից հետո երկրում ձևավորված...
- Սիրիան լքող ամերիկյան զորքերն Իրաքում կարող են մնալ առավելագույնը մեկ ամիս. նախարար Այսօր Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել էր Բաղդադ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
- Հայաստանի դեսպանը Իրաքի պլանավորման նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ...
- Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները. ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն:
-
20:14
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները
-
19:22
Հայաստանը 45,8 մլն եվրո վարկ կվերցնի
-
19:21
Վարչապետը կառավարության նիստում ադրադարձ է կատարել պետական կառավարման համակարգում առկա վիճակին
-
18:40
«Թուրքական հոսք». շահավետ գործարք ՌԴ-ի, Եվրոպայի և Թուրքիայի համար
-
18:09
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
-
17:47
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
-
17:25
Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա
-
17:00
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի համաժողովին
-
16:37
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:44
ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը
-
15:12
Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում
-
14:58
Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
-
14:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
-
14:37
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
13:49
Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում
-
13:39
Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները
-
13:03
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել
-
12:44
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
-
12:06
Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
-
12:00
Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
19:39
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 7 կմ/ժ