ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար. միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը

Armenpress

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Արմենպրես»-ը:Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, որից հետո շրջայց  է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում է կատարել Հայոց  ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը», - գրել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: