ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը կարևոր է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների համար

Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագիրը՝ նոր փուլ բացելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

Ճիշտ է, համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների և Եվրախորհրդարանի կողմից (այս պահի դրությամբ գործընթացն առաջընթաց է գրանցում մերձբալթյան երկրներում), սակայն Հայաստանի կողմից վավերացումը մեկնարկ կտա նաև համաձայնագրի կիրարկմանը: Համաձայնագրի դրույթների գերակշիռ մասը ժամանակավոր կարգավիճակով ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Եթե անդրադառնանք Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացման նշանակությանը, ապա կարելի է առանձնացնել երկու բաղադրիչ՝ քաղաքական և կիրառական:

Քաղաքական առումով ՀՀ կողմից համաձայնագրի նման արագ և, որ շատ կարևոր է, միաձայն վավերացումը քաղաքական կամքի դրսևորում էր: Սրանով Հայաստանը վճռականություն ցուցաբերեց՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու համաձայնագիրը և առաջ մղելու դրանով նախատեսված բարեփոխումները: Բացի այդ, պաշտոնական Երևանը ցույց տվեց, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը ոչ թե զուտ ցուցադրական քայլ էր՝ ապացուցող հավատարմությունը եվրոպական ինտեգրման ուղղությանը, այլև հարաբերությունները նոր մակարդակի  բարձրացնելու իրական կամքի դրսևորում:

Կիրառական առումով համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա Հայաստանին ուժի մեջ մտցնել  համաձայնագրի մեծ մասը՝ գրեթե 80 տոկոսը: Նախատեսվում է, որ նախքան համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը տեղի կունենա համաձայնագրի մասնակի իրագործում՝ վերաբերող այն դրույթներին, որոնք առնչվում են ոչ թե ԵՄ անդամ առանձին երկրների, այլ հենց Եվրամիության իրավասություններին:  Դա, իր հերթին, հնարավորություն կտա մի շարք ոլորտներում մեկնարկել ԵՄ աջակցությամբ նախատեսվող բարեփոխումները:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարար քաղաքական կամք ցուցաբերեց, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով, Եվրամիության հետ իրավական նոր համաձայնագիր բանակցելու և ստորագրելու հարցում, այլև քաղաքական մեծ կամք և նախաձեռնողականություն է ցուցաբերում այդ համաձայնագրի կյանքի կոչման հարցում: Եթե համաձայնագրի ստորագրումը կարևոր էր, առաջին հերթին, ցույց տալու համար, որ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների համադրումը հնարավոր է՝ առանց բախումներ առաջացնելու, ապա համաձայնագրի կյանքի կոչումը կարևոր է հենց ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարելավելու, բարեփոխումներն առաջ մղելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 11.27 կմ/ժ
24 C°
 
15°  27° 
25.09.2018
15°  27° 
26.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: