ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի նախագծմանը

http://asbarez.com

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է Հայ-ամերիկյան թանգարանի հողատարածքի վարձակալության մասին վերջնական պայմանագիրը 95 տարվա վարձակալության պայմանով՝ տարեկան 1 դոլար վարձով, հայտնում է Asbarez-ը։ Բացի այդ, Խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի նախագծման առաջին փուլին։

Թանգարանի ստեղծման կողմնակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանում՝ ականատես դառնալու քաղաքային խորհրդի պատմական քվեարկությանը։ Թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են 59 800  քառակուսի ֆունտ մակերեսով եռահարկ մշակութային և կրթական համալիրի իրենց տեսլականը, որը տեղակայված կլինի Կենտրոնական պուրակի հարավ-արևմտյան հատվածում։ Թանգարանում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կգործի կատարողական արվեստի թատրոն, ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։

«Մենք ուրախ ենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը և Գլենգելի պաշտոնյաները կիսում են համաշխարհային մշակութային և կրթական կենտրոնի ստեղծման մեր տեսլականը, որը մեր համայնքի հպարտությունը կլինի»,-հայտարարել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: