ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Massispost-ը։

Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Աղաջանյանը տեղական երկու հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։ Ամուսնացած է, ունի երկու մեծահասակ երեխա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: