ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քայլեր են ձեռնարկվում խելացի տրանսպորտային համակարգի և ճանապարհների կառավարման խելացի համակարգ ներդնելու ուղղությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։

Ներկայացնելով այցի նպատակը՝ հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանի ՏՀՏ ոլորտի գործունեությամբ, գիտեն, որ շատ տաղանդավոր երիտասարդներ են ներգրավված դրանում, և ցանկություն ունեն կրթական ծրագրեր իրականացնել Հայաստանի մի շարք բուհերում։ 

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ոլորտը մեծ առաջընթաց է ունեցել՝ միայն նախորդ տարի գրանցելով 30% աճ։ Դրան նպաստել են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում իրականացվող տարբեր կրթական ծրագրերը։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Նա ընդգծեց .«Կան մեծածավալ ծրագրեր, որոնք իրականացնելու համար լավ մասնագետների անհրաժեշտություն կա։ Դրան են ուղղված մի շարք կրթական նախագծեր, և ուրախ կլինենք, եթե նման հեղինակավոր համալսարանի մասնագետները ևս ներգրավված լինեն այդ գործընթացում»։ 

Խոսելով ՏՀՏ ոլորտի ձերքբերումների մասին՝ նշվեց, որ քայլեր են ձեռնարկվում խելացի տրանսպորտային համակարգի և ճանապարհների կառավարման խելացի համակարգ ներդնելու ուղղությամբ: Ընդգծվեց ստարտափներին հարկային արտոնություններ տրամադրելու պետական մոտեցումը։

Մարի Փափազյանի հետ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեռևս անցած տարի։ Այդ հանդիպման ընթացքում նախանշված քայլերն արդեն իրականացվում են: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նոր ծրագրերի և առաջիկա համագործակցության շուրջ քննարկումները: 

Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  13° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: