ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը եվրոպացու աչքերով. կնկարահանվի նոր ֆիլմաշար

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպել է բելգիացի ռեժիսոր Պիեր Իվ Վանդևերդի և Ժնևի Մշակույթի ու դիզայնի բարձրագույն դպրոցի կինեմատոգրաֆիայի բաժնի ուսանողների հետ՝ քննարկելու ուսանողների կողմից Արցախում նկարահանվելիք ֆիլմերին վերաբերող հարցեր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ողջունելով հյուրերին՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրի շրջանակներում աջակցելու ուսանողներին:

«Ինձ համար հանդիպումը խորհրդանշական է, քանի որ այս տարի մենք Արցախում հայտարարել ենք կինոյի զարգացման տարի: Ուրախ եմ, որ ձեր կողմից ընտրվել է հենց մեր երկիրը՝ որպես փորձուսուցման վայր: Ձեր քայլը կարելի է ժողովրդական դիվանագիտություն համարել: Ընդհանրապես, արվեստի միջոցով երկիրը ճանաչելն ամենաարդյունավետ ձևն է, մանավանդ, երբ մենք գործ ունենք արվեստի այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին է կինոն, որը, փաստորեն, վավերագրություն է: Վստահ եմ, որ Արցախում գտնվելու օրերին ձեր գործն արդյունավետ կկատարեք՝ գործնական հարաբերություններ ձևավորելով տեղի բնակիչների հետ», - մասնավորապես ասել է Ս. Շահվերդյանը:

Բելգիացի ռեժիսոր Պիեր Իվ Վանդևերդն էլ վստահեցրել է, որ այս ֆիլմերը կկարողանան ինչ-որ կերպ համախմբել ժողովրդին, ովքեր դժվարության պատճառով հեռացել են իրարից:

«Արցախը Եվրոպայում չճանաչված երկիր է, բայց արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Համոզված կարող եմ ասել, որ Արցախը շատ բաց է և կինեմատոգրաֆիայի տեսանկյունից ասելիք ունի աշխարհին: Մեր ուսանողներն իրենց շատ ապահով են զգում այս հողում: Սա ձեզանից մեզ փոխանցված վստահության շնորհիվ է: Մեր ուսանողներին հրավիրեցինք Արցախ, որպեսզի ոչ թե աշխատեն մի թեմայի շուրջ, որը պատերազմն է, այլ մի երկրի, որը պատերազմական վիճակի մեջ է: Այս ամենի մեջ մեզ հատկապես հետաքրքրում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդը, չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել է, շարունակում է դիմադրել: Մենք կփորձենք նկարահանվելիք 8 ֆիլմերում հենց այդ դիմադրելու փաստն արտացոլել», - ասել է Պիեր Իվ Վանդևերդը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: