ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայրաքաղաքում անցկացվում են «Երևանի գինու օրերը» (ֆոտոշարք)

Երևանի հիմնադրման 2800-այմակի հոբելյանական միջոցառումների ծրագրով արդեն 2-րդ տարին անընդմեջ Սարյան փողոցում մեկնարկել է «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Այն կազմակերպել է «Էվենտտուրա» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը, ի թիվս բազմաթիվ այլ հյուրերի, ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ զբոսաշրջիկների համար սա ևս մեկ առիթ էր բացահայտելու մայրաքաղաքի գրավչությունն ու հետաքրքիր, յուրահատուկ մթնոլորտը:
Կարևորելով միջոցառման անցկացումը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Երևանի քաղաքապետարանն իր բազմաթիվ միջոցառումներում անպայման ներառում է զբոսաշրջային բաղադրիչը, քանի որ մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի: «Երևանի գինու օրեր» միջոցառումը մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է Հայաստանի գինեգործության լավագույն ավանդույթները, և իհարկե, միաժամանակ, մեր մշակույթն ու ավանդույթները»:
Միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու ավելի քան 50 տաղավարներում, ծանոթանալու ինչպես գինու, այնպես էլ տարատեսակ խորտիկների տեսականուն: 32 գինեգործական տաղավարներում ներկայացված է եղել գինու ավելի քան 200 տեսակ: Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գինեգործական 5 ընկերություն: Իսկ մյուս տաղավարներում հյուրերը համտեսել են մայրաքաղաքի ռեստորանների և սրճարանների կողմից առաջարկվող հայկական և արտերկրի խոհանոցի բազմատեսակ ուտեստներ:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվել է բազմաժանր շոու-ծրագրով՝ սիրված նվագախմբերի և DJ-ների մասնակցությամբ: Ուրախ երաժշտությունն ապահովել է մասնակիցների բարձր տրամադրությունը, իսկ փոքրիկ, սակայն հետաքրքիր ֆլեշ-մոբերն ապահովել են հյուրերի հետաքրքիր ժամանցը:
«Երևանի գինու օրեր» միջոցառումը կամփոփվի այսօր՝ երեկոյան:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.10.2024
       
    14.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: