ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Արցախի պետնախարարն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի կառավարության պաշտոնական կայքը:

Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: Պետնախարարն իր երախտագիտությունն է հայտնել մարտ ամսին իր այցի ժամանակ ավստրալահայ գաղութի կողմից բարձր մակարդակով ընդունելության արժանանալու համար՝ ընդգծելով, որ չնայած աշխարհագրական առումով հեռավորությանը, ինքն ամենուրեք նկատել է հայրենիքի նկատմամբ ջերմ վերաբերմունք և նվիրվածություն:

Ներկաների խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի տնտեսական հնարավորություններն ու վերջին տարիներին գրանցված ցուցանիշները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության անունից՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանը Ա. Հարությունյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: Նրա խոսքով՝ այցի ընթացքում իրենք շատ են ուրախացել՝ տեսնելով զարգացող Արցախի առաջընթացը և հավաստիացրել է, որ ավստրալահայ գաղութը շարունակելու է իր ներդրումը բերել հայրենիքի շենացման գործին:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 8 կմ/ժ
23 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը