ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

«Ցեղասպանություն» ասելու համար Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել ՔՕ 301-րդ հոդվածով

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weekly պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:

Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է, թե նա «հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301րդ հոդվածը ենթադրում է քրեական  պատասխանատվության ենթարկել այն անձանցովքեր վիրավորում են թուրք ժողովրդինպետությանթուրքականությանըերկրի պետական կառույցներինզինծառայողներինև իրավապահներին:

Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 13 կմ/ժ
28 C°
 
18°  31° 
06.07.2020
20°  33° 
07.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: