Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը: «Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել գաղափարների երեք ընդհանրացված խմբի վրա, որոնք յուրովի են բնորոշում օրվա խորհուրդը:
Առաջին պայմանական խումբը նախագահն անվանել է «Մեր տունը», նրա մեջ ներառելով հայրենիքը, մեր տուն հայրենին, մեր մեծ հայրենիքը, որը կորցրել ենք: «Մեր տուն» ասելով` ես հասկանում եմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի,-ասաց Նախագահը,-«Մեր տուն» ասելով հասկանում եմ մեր ողջ հարստությունը, այդ թվում և՝ բնական ռեսուրսները, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ես հասկանում եմ մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, Ազգային ժողովը և բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են բերում պետականության կառուցմանը»:
Գաղափարների երկրորդ խումբը Հանրապետության Նախագահը պայմանականորեն կոչել է «Մեր անվտանգությունը», որը սահմանին կանգնած մեր զինվորն է, այն զորավարը, որն առաջնորդելու է այդ զինվորին: «Մեր անվտանգությունը» նախ և առաջ Արցախի Հանրապետության անվտանգությունն է և Արցախի հարցի արդար լուծումը: «Մեր անվտանգությունը» պետական ծառայության այն բոլոր մարմիններն են, որոնք ըստ Սահմանադրության պետք է ապահովեն մեր բնականոն կյանքը: Անվտանգության գաղափարի մեջ Արմեն Սարգսյանը կարևորել է այն տնտեսությունը, որը պետք է ապահովի երկրի ապագան և զարգացումը: Այն բոլոր գաղափարները և գործիքները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգությանը և միջազգային կեցությանն ազգերի միասնական ընտանիքում, նույնպես ներառված են «Մեր անվտանգությունը» գաղափարի մեջ:
Պայմանական երրորդ խումբը, երկրի ղեկավարի խոսքով, «Մեր անցյալը, այսօրը և ապագան» անվանումն ունի:«Այս խումբը մեր մշակույթն է, գիտությունը և կրթությունը,-նշել է Նախագահը,-Մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, բայց կարողացել ենք գոյատևել, որովհետև եղել ենք հայ ոչ միայն ծագումով, այլ նաև ոգով, որովհետև հավատացել ենք Աստծուն, որովհետև հավատացել ենք, որ ունենք երկիր և մեր տունը, որովհետև հավատացել ենք, որ այն մերն է, և մեկ օր պետք է վերադառնանք այդ տունը: Որովհետև հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն»: Նախագահը մեր պետության, երկրի, հավատքի, երազանքի կողքին կարևորել է լավ կրթությունը և մշակույթը, որը մեր ինքնության մեծ մասն է կազմում:
Շնորհակալություն հայտնելով Պողոսյան ընտանիքին և անձամբ պարոն Ալբերտ Պողոսյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին՝ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և հաջողություն մաղթել:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0 կմ/ժ