ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկ դար առաջ հայ ժողովուրդը հերոսաբար տեր կանգնեց իր ապագային. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Արա Բաբլոյանին.

«Մեծարգո պարոն Բաբլոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Մեկ դար առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը հերոսաբար տեր կանգնեց իր ապագային, որն ազդարարվեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ: Վերածնված պետականություն, որ մարմնավորել է հազարամյա ազգի իղձերն ու նպատակները` ազգային միասնությամբ վերադարձնելու սեփական անկախ հայրենիքում ապրելու և զարգանալու դարերով կորսված իրավունքը:

Մայիսյան հերոսամարտերում թրծված հայ ոգին ազատության ճանապարհից չշեղվելու իր վճռականությունը վերահաստատեց նույն դարավերջին հայկական երկու հանրապետությունների հռչակմամբ, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով և հայոց հաղթանակած բանակի կազմավորմամբ:

Փառապանծ այս տոներին վերստին շնորհավորելով հայոց պետականության վերածննդի առթիվ՝ մաղթում եմ տոկուն կամք ու արդյունավետ ջանքեր` հանուն մայր հայրենիքի և Արցախի զորացման ու համայն հայության բարօրության»: 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: