ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Նիհարելու ցանկություն, անվերջանալի դիետաներ. բացառիկ հարցազրույց բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ

Ամռանը շատերն են սկսում լրջորեն մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Նիհարելու մեծ ցանկություն, անվերջանալի դիետաներ… Գեղեցիկ կառուցվածք ունենալու համար շատերը գրեթե ոչինչ չեն խնայում:

Թեմայի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց բժիշկ-դիետոլեգ Լիդիա Այվազյանի հետ:

 

— Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ամռանը փոխել սննդակարգը: Ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ սննդակարգ եք Դուք առաջարկում տարվա այս տաք եղանակի համար: Ի՞նչ ներառել ավելի շատ ու հատկապես ինչի՞ց հրաժարվել:

— Երևանի շոգ ամառը տանելի դարձնելու համար միանշանակ խորհուրդ եմ տալիս փոփոխել սննդակարգը։ Օրվա ռացիոնի մեջ պետք է ավելացնել շատ հեղուկներ, ինչպես ջրի, ապուրների տեսքով այնպես էլ` մրգի, բանջարեղենի։

Շոգ եղանակներին պետք է հրաժարվել ճարպոտ սննդից, օրինակ ընտրել քիչ ճարպոտ մսամթերք, աղցաններին չավելացնել թթվասեր, մայոնեզ, ինչպես նաև ձեթը և կարագը օգտագործել չափավոր։

 

— Հատկապես ամռանը բոլորը ցանկանում են ավելի բարեկազմ լինել, առավելապես նրանք, ովքեր նախընտրում են ծովափնյա հանգիստը: Ինչպե՞ս կարելի է կարճ ժամկետում հնարավորինս անվնաս դառնալ ավելի բարեկազմ:

— Կարճ ժամանակում հնարավոր չէ անվնաս նվազեցնել քաշ:

Եթե ցանկանում եք հիրավի անվնաս նիհարել, ապա պետք է սկսել մի քանի ամիս առաջ, քանզի անվնաս է համարվում 1 ամսվա ընթացում քաշի 5 -7%-ի կորուստը, այսինքն` 60-70 կգ քաշի դեպքում ամսական 3- 4կգ:

 

— Քաշի ավելացման հիմնական պատճառները որո՞նք են ու ի՞նչ խորհուրդ կտաք նման խնդիր ունեցող մեր ընթերցողներին:

— Քաշի ավելացման հիմնական պատճառները վերջին տասնամյակներում ավելացել են: Դրանք փոքր չափաբաժնում շատ բարձր կալորիականությամբ մթերքներն են: Ստացվում է՝ մենք կարող ենք մեկ սննդընդունման ժամանակ ուտել ավելի, քան օրվա կկալերի պահանջն է։

Դրա հետ մեկտեղ տեղաշարժման ավտոմատ մեթոդների ավելացման պատճառով պակասել է շարժողականությունը։

Այսպիսով ունեք բարձր կալորիական սնունդ և քիչ շարժողականություն։ Ինչպես նաև շատ զբաղված ենք, և բնականաբար առողջ, ճիշտ սնվելու ժամանակ չունենք:

Այնպես, որ խորհուրդս է մեր ընթերցողին. սնվե’ք առողջ կլոր տարի, այլ ոչ միայն հանգստից և ծովից առաջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 6.44 կմ/ժ
28 C°
 
18°  31° 
22.08.2018
18°  30° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: