ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ: 

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կառավարության գործունեությանն ու ծրագրերին՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուների զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին: Դիվանագետների խնդրանքով գործադիրի ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները մեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված: 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և խոսել Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ հարաբերությունների մասին: 

Վերոնիկ Ռոժե-Լականը շնորհակալություն է հայտնել վարչապետին անկեղծ և անմիջական երկխոսության համար՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 41%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
  13° 
25.04.2019
  15° 
26.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: