Brexit-ի բրիտանական «սպիտակ» պատկերացումներն ու Դոնալդ Թրամփի սև խաղաքարտերը

Անցյալ շաբաթ բրիտանական կառավարության կողմից հանրության դատին հանձնված «սպիտակ» անվանակոչված փաստատութղթն, ըստ էության, ԵՄ –ից դուրս գալու Լոնդոնի վերջնական տարբերակն էր: Բրյուսելի ուսումնասիրությանը հանձնված փաստաթուղթը ենթադրում է Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի առևտրային ստանդարտների պահպանում կամ, ինչպես ընդունված է անվանել «փափուկ brexit»:
Չնայած ԵՄ-ից դուրս գալու այս տարբերակը տնտեսության տեսանկյունից ամենակառուցողականն է և կայունը, արձագանքներն ու հետևանքները հեռու էին նույնքան կառուցողական լինելուց. հրաժարականով հանդես եկավ Եվրամիությունից կոշտ տարբերակով դուրս գալու ջատագով արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը և Brexit-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեվիսը: Մինչդեռ Մեյի կառավարության ներկայացրած «սպիտակ» թուղթը կարող է ավելի գլոբալ հետևանքների հանգեցնել:
Բանն այն է, որ Մեծ Բրիտանիա-ԵՄ փափուկ «ապահարզանին» կտրուկ դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով կոշտ «brexit»-ի դիմաց Մեծ Բրիտանիային առաջարկում էր առևտրային արտոնյալ համաձայնագիր: Թերեզա Մեյի հետ հանդիպմանն ընդառաջ բրիտանական «Սան» գործակալությանը տված հարցազրույցում Թրամփը բառացիորեն նշել է, որ այսպիսի ծրագրով Մեծ Բրիտանիան «կարմիր լույս է վառել» համաձայնագրի համար: Նա նշել է, որ Մեյին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է բանակցել, սակայն «նա չի լսել իրեն»՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությանը ներկայացրած այդ փաստաթուղթը չի համապատասխանում բրիտանացիների կողմից անցկացված ռեֆերենդումի արդյունքներին:
Թրամփի նմանօրինակ կոշտ դիրքորոշումը շատ բնորոշ է ընտրվելուց պահից ի վեր «առաջինն Ամերիկան» քաղաքական կուրսին: Ենթադրվում է, որ Եվրամիության հետ խորը առևտրային հարաբերությունների պահպանմամբ, ինչպես նաև ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի առևտրային համաձայնագրի կայացմամբ, միջազգային ասպարեզում խաղացողներն, ըստ էության, չեն փոխվում: Մինչդեռ Թրամփին դա ձեռք չի տալիս, և զարմանալի չէ, որ նույն գործակալությանը տրված հարցազրույցում նա գրեթե բառացիորեն շեշտել է, որ Մեյի առաջարկած բանաձևով հարաբերվելու դեպքում ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրի կկնքի ոչ թե Մեծ Բրիտանիայի, այլ՝ ԵՄ հետ, ինչը լավ չէ, քանի որ Եվրամիությունն առևտրի հարցում անարդար է վերաբերվել ԱՄՆ-ին:
Ինչպիսին պետք է լինի այս դեպքում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Միանշանակ է, բրիտանական տնտեսվարողների համար ձեռնտու է «փափուկ» brexit-ի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում երկրին սպասվում են մեծ ցնցումներ: Սակայն Մեյի այդ որոշման արդյունքում Մեծ Բրիտանիայում հասունանում է քաղաքական լարվածություն: Մյուս կողմից քիչ չեն հենց Եվրամիությունից դուրս գալու «կոշտ» ծրագրի կողմնակիցները, ինչը պարարտ հող է ստեղծում Մեյի կառավարության նկատմամբ մասսայական անվստահություն հրահրելու համար, որի առաջին տարրերն ասպարեզ նետեց Թրամփը՝ նշելով, որ Ջոնսոնն ունի բոլոր նախադրյալները լավ վարչապետ դառնալու:
Ստացվում է՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը հայտնվել է փակուղում, որից դուրս եկող ճանապարհները կարող են լինել բավական անկանխատեսելի, և այդ գիտակցումը շատ լավ կա Եվրամիության մոտ: Զուր չէ, որ Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով նախապատրաստվել Brexit-ի շուրջ բանակցությունների հնարավոր տապալմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
15:40
Հանրահավաք Հանրապետության հրապարակում իշխանափոխության պահանջով (ուղիղ)
-
15:31
Սերժ Սարգսյանն ապաքինվում է
-
14:24
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
-
13:17
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
12:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
-
11:45
Երբեք երկիրն այսպիսի ծանր վիճակում չի եղել, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա․ Գարեգին Բ
-
11:33
Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. Օնիկ Գասպարյան
-
11:07
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166669-ի
-
10:29
Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
09:47
Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ կաթողիկոս
-
09:01
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան
-
00:10
Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. Քոչարյան
-
21:17
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
20:38
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին
-
20:25
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
-
19:56
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
19:09
Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ. Իրանի ԱԳ նախարար
-
18:42
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
-
17:15
Տնտեսություն. Իրանի տնտեսական ակտիվություն տարածաշրջանում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ