Իսրայել. բոլոր քաղաքացիները հավասար են, բայց հրեաներն ավելի հավասար են

Իսրայելի խորհրդարանը հուլիսի 19-ին ընդունել է բավականին վիճելի օրենք` պետության հրեական բնույթի մասին, ինչը սպառնում է նոր բաժանարար գծեր առաջացնել իսրայելական հասարակության ներսում և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկար ժամանակ պահել փակուղում:
Այսպես, նոր օրենքն Իսրայելը հռչակում է որպես հրեաների պատմական հայրենիք և ազգային տուն,որտեղ ինքնորոշվելու իրավունք ունեն բացառապես հրեաները: Օրենքը կրկին անգամ Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաք է հռչակում Երուսաղեմը և իրավական առումով ամրագրում է արդեն իսկ գոյություն ունեցող հրեական պետական խորհրդանիշները, հրեական օրացույցը և տոները: Պետության միակ պաշտոնական լեզու է ճանաչվում եբրայերենը, իսկ արաբերենին, որը մինչ այս նույնպես հանդիսանում էր պետական լեզու, տրվում է հատուկ կարգավիճակ: Օրենքը Արևմտյան ափում հրեական բնակավայրերի շինարարությունը հայտարարում է ազգային արժեք և ամրագրում է դրանց ստեղծման և զարգացման անհրաժեշտությունը:
Նման օրենքի ընդունումը բնականաբար չի կարող լուրջ դժգոհություն չառաջացնել ինչպես Իսրայելի արաբների, ովքեր կազմում են երկրի 8 միլիոնանոց բնակչության 20 տոկոսը, այնպես էլ պաղեստինյան իշխանությունների մոտ: Օրենքն անդրադառնում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական հակասություններից Երուսաղեմի կարգավիճակին, հրեական բնակավայրերի կառուցմանը և Իսրայելի`հրեական բնույթին:
Այս առումով ընդունված օրենքը դժվար թե ազդեցություն չունենա պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացի վրա: Այսպես, Պաղեստինը թեև ճանաչել է Իսրայել պետությունը, սակայն մշտապես մերժում է ճանաչել դրա հրեական բնույթը: Այժմ օրենքի ընդունումից հետո ստացվում է, որ Պաղեստին ճանաչում է հրեական բնույթ ունեցող Իսրայել պետությունը: Չի բացառվում, որ նման պայմաններում Պաղեստինն ընդհանրապես հետ կանչի Իսրայելի ճանաչումը: Միևնույն ժամանակ օրենքով ամրագրելով, որ Իսրայելի տարածքում ինքնորոշվելու իրավունք ունեն միայն հրեաները` Իսրայելն էլ ավելի է բարդացնում հակամարտությունը «երկու պետությունների» սկզբունքով կարգավորելու գործընթացը: Արդյունքում կողմերը ևս մեկ քայլով հեռանում են կարգավորման գործընթացից, որն արդեն 4 տարի է փակուղում է:
Օրենքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի ներսում արաբների և հրեաների միջև լարվածության մեծացման տեսանկյունից: Թերևս գործնականում այն որևէ էական փոփոխություն չի առաջացնում Իսրայելի արաբների կյանքում, սակայն հիմնական օրենքով պետության հրեական բնույթի ամրագրումը, արաբերենի կարգավիճակի իջեցումը, Արևմտյան ափում հրեական բնակավայրերը` ազգային արժեք ճանաչելը չի կարող էմոցիոնալ արտահայտում չստանալ արաբների մոտ, ովքեր երկար տարիներ է բողոքում են Իսրայելում փաստացի խտրականնությունների ենթարկվելու կապակցությամբ: Այս էմոցիոնալ ֆոնը կարող է բավականին արդյունավետորեն օգտագործվել քաղաքական նպատակներով` հատկապես ռադիկալ տրամադրված ուժերի, ինչպես օրինակ ՀԱՄԱՍ-ի կողմից:
Ընդ որում, հարկ է նկատել, որ հրեաների շրջանում էլ օրենքը միանշանակ չի ընդունվել: Թեև ի սկզբանե Իսրայելը ստեղծվել է որպես ազգային պետություն, սակայն քաղաքական որոշ ուժեր կարծում են, որ հիմնական օրենքով երկրի հրեական բնույթը ամրագրելը մեծ հարված է հասցնում պետության միջազգային հեղինակությանը, քանի որ այդպիսով Իսրայելը ներկայանում է որպես ռասիստական պետություն:
Սակայն աջ ուժեր միանգամայն այլ սկզբունքներով են առաջնորդվել այս հարցում. վերջիններիս մոտ լուրջ մտավախություններ կան, որ Իսրայելի ստեղծման ազգային սկզբունքները կարող են շատ մոտ ապագայում հայտնվել սպառնալիքի տակ ինչպես միջազգային ընկալումներում այս հարցում տեղի ունեցած և շարունակվող տրանսֆոմացիաների, այնպես էլ բնակչության արաբ հատվածի ծնելիության բարձր տեմպերի պատճառով: Սա կարող էր որոշակի փուլում հանգեցնել հակամարտության կարգավորման միանգամայն այլ տարբերակի: Նշենք, որ Իսրայելի հրեական բնույթն ամրագրելու օրինագիծն Իսրայելում քննարկում են դեռ 2011 թվականից: Օրենքի ընդունմանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ էր հանդես գալիս միջազգային արձագանքի պատճառով, սակայն Թրամփի իշխանության գալով այս հարցում բավականին հարմար պահ ստեղծվեց. Թրամփի վարչակազմն ակնհայտ պրոիսրայելական է, և իսրայելական իշխանությունները հույս ունեն, որ Վաշինգտոնը դեմ հանդես չի գա օրենքին:
Պետք է նկատել, որ օրենքի ընդունման պահը բավականին շահեկան էր ընտրված Նեթանյահուի կողմից նաև ներքաղաքական տեսանկյունից. Իսրայելում ակտիվորեն քննարկվում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, և նման օրենքի ընդունումը քաղաքական լուրջ դիվիդենտներ կբերի վերջինիս: Նեթանյահուն այսպես թե այնպես արաբ էլեկտորատի ձայները ստանալու մեծ հույսեր չի կարող ունենալ, փոխարենը նման օրենքի ընդունումն էականորեն կարող է ավելացնել հասարակության աջ, ռադիկալ տրամադրված հատվածի աջակցության շանսերը:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
- «Դարի գործարք». ովքե՞ր են դեմ և ինչու՞ Բացի արաբական աշխարհից և արաբական երկրները միավորող կազմակերպություններից, «դարի գործարքի» դեմ արդեն հասցրել...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. պաղեստինյան հակամարտության կարգավորման «Դարի գործարքը» «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ քննարկել...
- Մահմուդ Աբասը կտրականապես մերժել Է Թրամփի առաջարկած գործարքը «Երուսաղեմը չի վաճառվում», - հավելել է նա՝ ի նկատի ունենալով, որ ոչ մի պարագայում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի...
- 2020 թվականին ևս Մերձավոր Արևելքը կմնա աշխարհի ամենաթեժ տարածաշրջանը Սիրիայի կառավարական զորքերը տարեվերջին սկսեցին ռազմական գործողություն Իդլիբում՝ գրանցելով մի շարք հաջողություններ,...
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 2 կմ/ժ