ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը մտավախությո՞ւն ունի Մոսկվայի հետ կապված

Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Վարչապետի կողմից ամրագրվել են մի քանի կարևոր թեզեր, որոնք թերևս հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջմղման համար։ Մասնավորապես՝ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել բանակցել Ալիևի հետ և հատուկ կարևորել է խաղաղ կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը՝ այն է վստահության միջոցների իրագործումն ու ռազմատենչ հռետորաբանության բացառումը։

Այդ համատեքստում հետաքրքրություն է ներկայացնում նաև Նիկոլ Փաշինյանի անդրադարձը պատերազմի վերսկսման վտանգին։ Նա նշել է, որ պատերազմի վտանգը մշտապես առկա է, և հայ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի դրան։ Սակայն, առավել ուշագրավն այն հայտարարություններն էին, որ ՌԴ-ն հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսում և, բնական է, որ, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ամեն ինչ անելու է Ադրբեջանի հնարավոր սադրանքը կանխելու համար։

Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և տարիներ շարունակ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության ապահովման, հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Փաշինյանի այս հայարարությունn ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի կողմից ՌԴ հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորումն, առաջին հերթին, անվտանգային հարցերում, այլ նաև ընդգծում և զգալիորեն մեծացնում է ՌԴ դերակատարումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս կերպ ՀՀ վարչապետը մեծացնում է Մոսկվայի պատասխատանատվությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ նաև յուրահատուկ ազդակ է հղում Ադրբեջանին առ այն, որ ցանկացած սադրանք Հայաստանի և Արցախի նկատմամբ կարող է դիտարկվել նաև որպես քայլ ՌԴ-ի նկատմամբ, ինչը դժվար թե ցանկալի լինի և Բաքվի համար անհետևանք մնա։

Կարելի՞ է արդյոք Փաշինյանի այս հայտարարությունը գնահատել որպես մտահոգության արտահայտում՝ կապված թե՛ Ադրբեջանի մտադրությունների, թե՛ ՌԴ-ի հնարավոր արձագանքի հետ։ Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի դեմ պայքարում հույսը մշտապես դնում է սեփական բանակի մարտունակության և ժողովրդի ոգու վրա, որն իր ուժն ու կարողությունը հերթական անգամ դրսևորեց 2016թ․ Ապրիլյան պատերազմի օրերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: