ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդեպը հրապարակել է «Ղրիմյան հռչակագիր»

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Ղրիմյան հռչակագիր», որի համաձայն Վաշինգտոնը չի ճանաչում Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս: Փաստաթղթի տեքստը հրապարակված է դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին խոստանում են չփոխել այս դիրքորոշումն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ: Փաստաթուղթը ստորագրված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Փաստաթղթի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ Ղրիմը ՌԴ մաս է դարձել 2014թ. մարտի 16-ին կայացած ռեֆերենդումի արդյունքների համաձայն: Ուկրաինան, Եվրամիությունը, ԱՄՆ-ը և այլ երկրներ չեն ընդունում ռեֆերենդումի արդյունքները, իսկ Մոսկվան պնդում է, որ այն անցկացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և Ղրիմի` ՌԴ մաս դառնալը միանգամայն օրինական է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: