ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Фото: © РИА Новости/Рубен Мангасарян

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ գիտնականի ու մանկավարժի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար։ Նրա գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում մեր սրտերը:

Անուրանալի է Սերգեյ Համբարձումյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, ինչպես նաև մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում։

Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաև գիտության և գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում աշխատելու տարիներին:

Սերգեյ Համբարձումյանը նաև պետական ու հասարակական ակնառու գործիչ է: Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ, նա մշտապես հայ մտավորականին վայել արժանապատվությամբ ու նվիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։ 

Ճանաչված պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: