ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով կառավարության 2018թ.-ի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր է հրապարակվել սեպտեմբերի 23-ը»,- նշեց Սմբատյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: