ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երեւանի օրը կնշվի նոր քաղաքապետով». Կամո Արեյանը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները նորմալ են, իսկ քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ, բնականոն, որեւէ խաթարում կամ շեղում չկա: Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում հանդիպել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. ««Մեր մարդկային հարաբերությունները չեն սառել»:

Հարցին, թե քաղաքապետի թեկնածուներից որին է նախընտրելի համարում, Արեյանը պատասխանեց. «Ընտրությունները առջեւում են, իմ տեսլականն իմ գաղտնիքն է»:

Նա նշեց, որ Երեւանի օրը կնշվի նոր քաղաքապետով:

Հարցին, թե Տարոն Մարգարյանից չի՞ հարցրել, թե նա ինչու հրաժարական տվեց, հաշվի առնելով, որ ավելի վաղ պնդում էր, որ հրաժարական չի տալու, Կամո Արեյանը պատասխանեց. «Որեւէ առանձնազրույց չի եղել Տարոն Մարգարյանի հետ: Նա սպառիչ պատասխան է տվել: Դա մարդու քայլ է եւ իմ կողմից կոռեկտ չէ որեւէ մեկնաբանություն անել այդ քայլին»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: