ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերին՝ Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայով հանդիպում կունենան Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է Tert.am-ը։

«Ընթացիկ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳՎ հերթական նստաշրջանի շրջանակում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Էլմար Մամեդյարովի ու Զոհրաբ Մնացականյանի նախորդ՝ առաջին հանդիպման ժամանակ նախարարներն ավելի շատ հասցրել են ծանոթանալ միմյանց հետ և էական բանակցություններ չեն վարել։

Առաջիկա հանդիպման ընթացքում սպասվում է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ինտենսիվացման հարցի քննարկում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, խոսելով Մնացականյանի մասին, նշել էր, որ վերջինս ավելի պրոֆեսիոնալ է, քան այդ պաշտոնում իրեն նախորդած Էդվարդ Նալբանդյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: