ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 255,69 դրամ ԱՐԾԱԹ - 423,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 17 799,01 դրամ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը: 

Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը: 

Արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.06.2021
17°  30° 
27.06.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: