ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Վարչապետն ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: 
«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, Ծաղկաձորում տեղի ունեցած պատմական թռիչքի ժամանակ: Հույս ունենք, որ Հայաստանում թեթև աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, և առաջիկայում Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ և քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 
Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և հավելել. «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան: Ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները»: Անվանի հեռացատկորդը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների և միջազգային տարբեր մրցաշարերի:
Այնուհետև քննարկվել են մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարներին, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացին և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 70%
Քամի՝ 11.27 կմ/ժ
14 C°
 
15°  24° 
22.09.2018
14°  25° 
23.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: