ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում կայացել է Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Եվրոպայի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն այդ իրադարձությունը կարևոր է համարել Արցախի մարզական կյանքում:
«Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև աթլետիկայի զարգացման վրա՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին, ոգևորելով երիտասարդներին, շահագրգռելով նրանց զբաղվել սպորտով ու ֆիզիկական կուլտուրայով»:
Երկրի ղեկավարը ջերմորեն ողջունել է Իգոր Տեր-Հովհաննիսյանին ու Ռոբերտ Էմմիյանին և երախտագիտություն հայտնել պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի և աջակցության համար:
Նախագահ Սահակյանը մրցաշարի մասնակիցներին մաղթել է մեծ հաջողություններ, ձեռքբերումներ, ամենայն բարիք ու նոր հաղթանակներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: