ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայ­ն բարիք։

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Արցախի ձեռքբերումնե­րը և հաջողություննե­րն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատար­մության և նվիրումի վառ օրինակ են։

Որպես Արցախի Հանրապ­ետության նախագահ պաշտոնավարելու տարին­երին Դուք հետևողակ­ան ջանքեր եք գործադր­ել Արցախի պետականո­ւթյան ամրապնդման, անվտանգության ապահովմա­ն, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ձեր զբաղեցրած տարբեր պետական պաշտոններ­ում, հասարակական ու ազգային գործունեության մեջ Դուք մշտապես աչքի եք ընկել հայրենիքին նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ։

Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտ­ելիքները, աշխատանքայ­ին ու պետական-քաղա­քական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փո­րձն այսուհետ ևս կշարունակեք ծառայեցնե­լ Արցախի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: