ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնի քաղաքապետը կոչ է անում Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել

Twitter.com

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու նպատակահարմարության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու օգտին, փոխանցում է Euronews-ը: Նա քննադատել է վարչապետ Թերեզա Մեյի կաբինետին Բրյուսելի հետ Brexit-ի հարցով, իր կարծիքով, ձախողված բանակցությունների համար: Խանի կարծիքով բրիտանացիները պետք է ասեն վերջին խոսքը:

«Ցավոք սրտի, այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ կառավարությունը վարում է բանակցություններ, որոնք հանգեցնելու են հնարավոր 2 ելքերից մեկին. կամ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կունենա վատ գործարք (ինչը կնշանակի, որ Եվրամիությունը լքելիս մենք չենք իմանա` ապագայում ինչ հարաբերություններ են սպասում մեզ ԵՄ հետ), կամ չի լինելու որևէ գործարք: Այս 2 տարբերակներն էլ վնաս են հասցնելու թե Լոնդոնին, թե երկրին ընդհանրապես: Այնպես որ դիմում եմ կառավարությանը` այժմ բրիտանացիները պետք է արտահայտվեն և այդ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, և ԵՄ կազմում մնալու հնարավորությունների վերաբերյալ», - նշել է քաղաքապետը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեն դավաճանություն կլինի ժողովրդավարության հանդեպ:

Անցյալ ուրբաթ Դուվր քաղաքում անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները իշխանություններից պահանջում էին ներկայացնել անաչառ և սպառիչ տեղեկատվություն Brexit-ի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան կլքի Եվրոպական Միությունը 2019 թվականի մարտին: Brexit-ի պայմանների  վերաբերյալ բանակցությունները Լոնդոնի և Բրյուսելի միջև պետք  է ավարտվեն այս տարվա հոկտմբերի վերջին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: