ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին զրպարտանքի համար

Armenpress

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դատի է տվել բրիտանական Բի-Բի-Սի լրատվամիջոցին զրպարտանքի համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Դատական գործընթացի համար առիթ է հանդիսացել BBC-ում հրապարակված այն տեղեկատվությունը, որի համաձայն Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար Թրամփի անձնական փաստաբանին վճարել է 400 հազար ԱՄՆ դոլլար: Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչների խոսքերով այս տեղեկատվությունը «չի համապատասխանում իրականությանը և հարված է հասցնում նրա արժանապատվությանը»:

Պորոշենկոյի փաստաբանները նշում են նաև, որ «այս հրապարակումը հարված է հասցրել Պորոշենկոյի հեղինակությանը, ինչը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ նա ակտիվ կերպով հակակոռուպցիոն քայլեր է իրականացնում Ուկրաինայում»:

Նշենք, որ BBC-ն հրաժարվել է ուղղում կամ ներողություն հրապարակել և նյութը հասանելի է BBC-ի կայքում:

Վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել 2017թ. հունիսին: Իսկ այս տարվա հունվարի վերջին Պորոշենկոն հայտարարեց, որ իր հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ փայլուն են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: